Artsakhpress

Քաղաքական

Ուկրաինան կփոխի Հայաստանում իր դեսպանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է փոխել մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին:

Ուկրաինան կփոխի Հայաստանում իր դեսպանին

Ուկրաինան կփոխի Հայաստանում իր դեսպանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է LB.ua-ն՝ հղում անելով դիվանագիտական շրջանակների աղբյուրներին:
«Ուկրաինայի քաղաքական կյանքում նոր փուլի կապակցությամբ  Զելենսկին մտադիր է փոխել Ուկրաինայի դեսպաններին, առաջին հերթին՝ «Մեծ յոթյնակի» երկրներում: Սակայն խնդիրն այն է, որ դեռեւս թեկնածուներ չկան: Այդ երկրների թվում են նաեւ Վատիկանը, Շվեյցարիան, Արգենտինան, Վիետնամը, Հորդանանը, Հայաստանը, Կիպրոսը, ՀԱՀ-ը եւ այլն»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է աղբյուրներից մեկը:
Պարբերականի տեղեկություններով՝ ցուցակը նախաձեռնել է նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Վադիմ Պրիստայկոն:
Նախօրեին Զելենսկին որոշել էր 12 դեսպանի աշխատանքից ազատել, սակայն չի հաղորդվում՝ որ երկրների դեսպաններին: Պրիստայկոն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ նախագահը նման որոշում է կայացրել, քանի որ դեսպանների մեծ մասը «իրենց ժամկետից ավել են մնացել իրենց պաշտոններում»: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներն այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագիծ

Search