Artsakhpress

Սփյուռք

«Air Moldova»-ի 164 ուղեւորով օդանավի շարժիչն օդում խափանվել է. հայ օդաչուների շնորհիվ այն հաջող վայրէջք է կատարել

Մոլդովական «Air Moldova» ավիաընկերության «Airbus A320» ինքնաթիռի անձնակազմը հուլիսի 16-ին Մոսկվա-Քիշնեւ չվերթի ժամանակ հայտնաբերել է աջ շարժիչի տեխնիկական խափանում, որից հետո որոշում է կայացվել ըստ գործող կանոնադրության անջատել շարժիչն ու վերադառնալ Մոսկվա:

«Air Moldova»-ի 164 ուղեւորով օդանավի շարժիչն օդում խափանվել է. հայ օդաչուների շնորհիվ այն հաջող վայրէջք է կատարել

«Air Moldova»-ի 164 ուղեւորով օդանավի շարժիչն օդում խափանվել է. հայ օդաչուների շնորհիվ այն հաջող վայրէջք է կատարել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քաղավիացիայի կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ օդանավը բարեհաջող վայրեջք է կատարել Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, օդանավում եղել են 164 ուղեւոր եւ 3 երեխա, նաեւ 6 հոգի ինքնաթիռը սպասարկող անձնակազմից:
Օդանավը գրանցված է ՀՀ օդանավերի ռեգիստրում եւ շահագործվում է Մոլդովական «Air Moldova» ավիաընկերության կողմից:
Խոսքը «Atlantis European Airways» ավիաընկերության EK-32002 գրանցումով օդանավի մասին է, որը վարձակալական հիմունքներով շահագործվում է Մոլդովայում:
Նշենք, որ օդանավի անձնակազմի անդամները հայեր են եղել, որի մասին ՔԱԿ հաղորդագրության մեջ չի նշվում:
Միջադեպի առնչությամբ ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը, ով զբաղվում է ավիացիոն ոլորտի խնդիրներով նշել է. «Այս փաստը նորից ապացուցում է, որ մեր օդաչուները բարձր որակավորում ունեն: Ամեն ինչ կանեմ, որ նրանք հայկական ավիաընկերությունում աշխատեն եւ իրենց որակի օդաչուներ պատրաստեն Հայաստանի համար»:
Նկատենք, որ flightradar24.com-ում երեւում է, որ Մոսկվայից օդ բարձրանալուց հետո օդանավը սկսել է պտտվել «Դոմոդեդովոյից» մի քանի կմ հեռավորության վրա, որից հետո որոշում է կայացվել վերադառնալ Մոսկվա:
Այս օդանավը կառուցվել է 1997 թվականին, այն եղել է «Արմավիայի» հաշվեկշռում: Այժմ օդանավը գրանցված է «Atlantis European Airways»-ի անվան տակ, որն իր օդանավերը վարձակալությամբ հանձնում է այլ օպերատորների:
 Սա առաջին նման միջադեպը չէ, որի մեջ հայտնվում է այս օդանավը: 2017 թ. հուլիսի 2-ին հունական Կրետե կղզու Իրակլիո քաղաքից դեպի Քիշնեւ ուղեւորվող EK-32002-ը թռիչքի մեկնարկից շատ չանցած վերադարձել էր կղզի, որի պատճառը եղել էր տեխնիկական անսարքությունը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search