Artsakhpress

Սփյուռք

Թուրքական դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով տարբեր ժամկետներով դատապարտել է 9 մարդու

Թուրքական դատարանն այսօր 2007թ. պոլսահայ հայտնի մտավորական, «Ակօս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով տարբեր ժամկետներով դատապարտել է 9 մարդու

Թուրքական դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով տարբեր ժամկետներով դատապարտել է 9 մարդու

Թուրքական դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով տարբեր ժամկետներով դատապարտել է 9 մարդու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Agos-ը:
Սպանության գործով դատավարությունը շարունակվում է, եւ 9 անձանց նկատմամբ վճիռ է կայացվել, քանի որ նրանց վրա տարածվում է վաղեմության ժամկետը:
Դինքի սպանության կասկածյալ Էրհան Թունջելը դատապարտվել է 99 տարվա եւ 6 ամսվա ազատազրկման: Յասին Հայալը, որն ավելի վաղ ցմահ ազատազրկման էր դատապարտվել, 7 տարի 6 ամիս է ստացել՝ զինված խմբավորումը ձեւավորելու եւ ղեկավարելու համար:
Օգյուն Սամաստը, որն ավելի վաղ 16 տարվա ազատազրկման էր դատապարտվել, եւս 2 տարի եւ 6 ամիս է ստացել՝ զինված խմբավորմանն անդամակցելու համար: Սամաստը նաեւ 22 տարի եւ 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել Դինքի սպանության համար:
4 այլ կասկածյալներ առնվազն 2 տարվա ազատազրկման են դատապարտվել սպանությանը մասնակցելու համար, իսկ երկու մեղադրյալներ, ներառյալ՝ Հայալի եղբայրը, արդարացվել են:
Հրանտ Դինքին սպանել էին Ստամբուլում իր գրասենյակի դիմաց: Սպանված լրագրողը բացահայտ խոսում էր Ցեղասպանության փաստի մասին, իսկ 2006թ. դատապարտվել է, իբր թե, թուրք ազգին «վիրավորելու» համար:     
Դինքի սպանությունը թուրքական հանրության շրջանում ազգայնականության աճող ալիքի ու կարծիքն ազատ արտահայտելու դեմ պատերազմի խորհրդանիշ դարձավ:   

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներն այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագիծ

Search