Artsakhpress

Մշակույթ

«ՀՀ». Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում սողանքներին դիմակայելու նպատակով

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․

«ՀՀ». Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում սողանքներին դիմակայելու նպատակով

«ՀՀ». Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում սողանքներին դիմակայելու նպատակով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Դադիվանքն ունի 4 եկեղեցի, 7 մատուռ: Մատուռներից 4-ը վերականգնվել է, հինգերորդը վերականգնողական փուլում է:  Մյուս երկուսի մասին դժվար է մտածել, սարերի, անտառի մեջ է, հնար չկա, շինանյութն այնտեղ միայն ուղղաթիռով կարող ենք տեղափոխել: Մյուս երկու մատուռները սարքելու համար էշերով ու ձիերով ենք շինանյութը տարել»,-«ՀՀ»-ի հետ զրույցում պատմել  է Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: Ասում է` այն ժամանակ մեծ հավատքի տեր են եղել մարդիկ, երբեմն անգամ քարերը ձեռքով են տեղափոխել, իսկ այսօր գումարով է ամեն բան որոշվում: Վանական համալիրի 4 եկեղեցիներում զանգերն արդեն ղողանջում են` Ս. Աստվածածին Կաթողիկեն, որը այս տարվա մայիսի 7-ին վերաօծվեց, Ս. Նշանը, որտեղ 2016 թվականից ամեն կիրակի պատարագ է մատուցվում, Ս. Գրիգոր Լուսավորչում աշխատանքներն անցյալ տարի ավարտվեցին եւ Ս. Դադի եկեղեցին, որտեղ դեռ վերականգնողական աշխատանքներ են ընթանում: Տեր Հովհաննեսը շեշտում է` այն ինչ հիմա տեսնում ենք, արվել է շնորհիվ նվիրատուների: Զուգահեռ կառուցվել է  նաեւ երիցատունը, որը փլված էր լրիվությամբ, եւ մատաղատունը: Ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատված է: Դադիվանքի տարածքում այս պահին մեծ հենապատ է կառուցվում` 100 մետր երկայնքով: Սողանքներից պետք է փրկեն եկեղեցու արեւելյան կողմը»:


     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Search