Artsakhpress

Միջազգային

CNN. ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիա 500 զինվորականներ է ուղարկում

Թրամփի վարչակազմը Իրանի հետ աճող լարվածության ֆոնին մտադիր է զինվորականեր ուղարկել Սաուդյան Արաբիա:

CNN. ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիա 500 զինվորականներ է ուղարկում

CNN. ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիա 500 զինվորականներ է ուղարկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: CNN-ը, վկայակոչելով ՊՆ երկու ներկայացուցիչներին, հաղորդում է, որ ակնկալվում է, որ 500 ամերիկացի զինվորականներ կուղարկվեն Սուլթան արքայազնի ավիաբազա, որը գտնվում է անապատային տեղանքում՝ Էր Ռիադից արեւելք:
Պաշտոնական անձանց խոսքով՝ փոքրաթիվ զինվորականները եւ օժանդակ անձնակազմն արդեն գտնվում են տեղում եւ սկզբնական փուլում նախապատարստական աշխատանքներ են կատարվում «Պատրիոտ» ՀՀՊ տեղակայման, ինչպես նաեւ թռիչքուղու եւ օդակայանի կատարելագործման համար:
Որուշումն ընդունվել է Էր Ռիադի եւ Վաշինգտոնի հարաբերություններում նուրբ հարցերի ֆոնին՝ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության կապակցությամբ  վարչակազմի դիրքորոշման հետ կապված Կոնգրեսի զայրույթի պատճառով:
Հունիսին վարչակազմը հայտարարել էր, որ Մերձավոր Արեւելք 1000 լրացուցիչ զինվորականներ է ուղարկում, սակայն չէր նշել, թե որ երկրներ :
Կոնգրեսը պաշտոնապես չէր տեղեկացվել զինվորականների ուղարկման մասին, չնայած մի պաշտոնյա CNN-ին ասել էր, որ իրենց ոչ պաշտոնապես զգուշացրել են, եւ հայտարարությունը սպասվում է հաջորդ շաբաթ:
Կոնգրեսի համար ծանուցումն ավելի հստակ մանրամասներ կտրամադրի  տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի մասին, հայտնում է News.am-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում 2-ամյա երեխա է թունավորվել

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ

Search