ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 18-ին ստորագրել է որոշում՝ ԱՀ Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն, հուլիսի 22-ին ժամը 11:00-ին ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու մասին:
Խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, արտահերթ նստաշրջանը կգումարվի ԱՀ նախագահի նախաձեռնությամբ, իր իսկ սահմանած օրակարգով`
- Ընտրական օրենսգիրքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը (երկրորդ ընթերցում)
- «Կուսակցությունների մասին» օրենքը (երկրորդ ընթերցում)
- «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը (երկրորդ ընթերցում):