Artsakhpress

Քաղաքական

Կրոնական խմբերի դեմ վայրագությունների կանխարգելումը ՀՀ-ի առաջնահերթություններից է. ՀՀ ԱԳ նախարար

Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովը լավ հնարավորություն է ընձեռում միասնաբար վերհանելու կրոնի կամ հավատքի ազատության պաշտպանության և խթանման ուղղությամբ արդյունավետ ուղիները:

Կրոնական խմբերի դեմ վայրագությունների կանխարգելումը ՀՀ-ի առաջնահերթություններից է. ՀՀ ԱԳ նախարար

Կրոնական խմբերի դեմ վայրագությունների կանխարգելումը ՀՀ-ի առաջնահերթություններից  է. ՀՀ ԱԳ նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է Կրոնական հարցերով նախարարական հանդիպմանն ունեցած իր ելույթում: Նախարարի խոսքով, երկրորդ անգամ է Հայաստանը մասնակցում Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի կողմից հյուրընկալվող Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովին: Նրա խոսքով, լինելով մարդու իրավունքների համընդհանուր մոտեցման աջակից՝ Հայաստանը խրախուսում է հասարակության ընդհանուր ժողովրդավարացման շրջանակներում մարդու իրավունքների միջազգային գործիքներին անդամակցումը և կրոնական ազատության ապահովման նպատակով ամուր հանձնառությունների ստանձնումը: Ըստ նախարարի՝ անցյալ տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա ոչ բռնի հեղափոխությունը ևս մեկ անգամ ի ցույց դրեց հանդուրժողականության, խտրականության բացակայության և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի ուժը և նրանց արժեքը մեր հասարակության մեջ:
«Կրոնը ինքնության արտահայտման և  պաշտպանության ինստիտուտ է: Մեր պատմությունը դրա խոսուն վկայությունն է: Բոլոր կրոնների հանդեպ հանդուրժողականությունը և հարգանքը, քրիստոնեական ժառանգությունը, միասին ապրելու և այլ հավատքների հետ գոյակցելու երկատատև պատմությունը մեր ազգային փորձի մասն են: Կրոնի և հավատքի ազատությունը բացարձակ մարդկային իրավունք է, որը որևէ հանգամանքի պարագայում՝ ներառյալ հակամարտային իրավիճակներում, չի կարող վերացվել կամ սահմանափակվել: Կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը կարևոր դեր է խաղացել մարդու իրավունքների ժամանակակից համակարգի ստեղծման գործում, որը հստակ ամրագրեց, որ մարդու իրավունքների կոպիտ ու զանգվածային խախտումները չեն կարող համարվել ներքին գործ, այլ դրանք պետք է լինեն միջազգային հանրության բոլոր անդամների օրինական մտահոգության առարկա»,-նշել է նախարարը:
Զոհրաբ Մնացականյանի խոսքով, կրոնական խմբերի պաշտպանությունը հստակ սահմանված է  հանցագործությունների կանխման միջազգային գործիքակազմով, ինչպիսիք են՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան: Նա նկատեց, որ կրոնական խմբերի դեմ զանգվածային վայրագությունների կանխարգելումը բացարձակ առաջնահերթություն է Հայաստանի համար:
«Մենք գիտենք, թե ինչ է նշանակում լինել հալածված կրոնական խումբ ճնշումներ գործադրող համակարգում: Մեր պարտականությունն է աջակցել բոլոր նրանց, ովքեր հալածանքի են ենթարկվում, այդ թվում՝ կրոնի և հավատի հիման վրա: Հայաստանն ապաստան է դարձել կրոնական մի շարք խոցելի փոքրամասնությունների, մասնավորապես՝ եզդիների և ասորիների համար։ Այսօր եզդիները Հայաստանի զորեղ փոքրամասնությունն են, և մենք շատ հպարտ ենք, որ այս հինավուրց ժողովուրդն իր հայաստանյան հայրենիքում կբացի ամենամեծ տաճարը։ Աշխարհի հնագույն Քրիստոնեական եկեղեցիների և  Երևանի հիասքանչ Կապույտ Մզկիթի հետ մեկտեղ այն կխորհրդանշի հավատքի և հանդուրժողականության գեղեցկությունը։ Ցավոք, Մերձավոր Արևելքում մենք ականատես ենք լինում զանգվածային վայրագությունների, ներառյալ՝ եզդիների և քրիստոնյաների հանդեպ իրականացվող ցեղասպան գործողությունների կրկնությանը: Այս հալածանքները տեղի են ունենում կրոնի անունից, քանզի կրոնը հաճախ չարաշահվում է նրանց կողմից, ովքեր բռնություն են իրականացնում կամ արդարացնում այն»,-նշել է նախարարը։
Զոհրաբ Մնացականյանի խոսքով, կրոնական տարբերությունների վկայակոչմամբ՝ զոհերի և հանցագործությունն իրականացնողների միջև հավասարության նշան դնելու փորձերը սին են մի պարզ պատճառով․ ի տարբերություն զոհերի, հանցագործություն իրականացնողները չեն ներկայացնում որևէ կրոն, և կրոնական համերաշխության կոչերով կամ կրոնի հետևում թաքնվելով՝ ծանր հանցագործությունները, այդ թվում` ցեղասպանությունն արդարեցնելու փորձերը վիրավորանք են ցանկացած կրոնի հանդեպ։
«Հալածանքների ենթարկված համայնքների վերականգնումը, հավատքի վայրերի, կրթական և այլ գույքի վերադարձը և վերականգնումը կրոնի ազատության պաշտպանության առանցքային բաղադրիչներն են։ Այսօր մենք ապաստան ենք տվել ավելի քան 20 հազար փախստականների Մերձավոր Արևելքից և տեղում վերջիններիս ցուցաբերել օգնություն: Հայաստանը պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի վերստին հառնի Մերձավոր Արևելքում քրիստոնյաների պատմական ներկայությունը նրանց կյանքի, համայնքների և եկեղեցիների վերականգնման միջոցով: Հայ ժողովուրդը պատմականորեն նշանակալի ներդրում է ունեցել Մերձավոր Արևելքում երկրների և հասարակությունների բազմազանությանը, ներդաշնակությանը և զարգացմանը: Այս համաժողովը գերազանց հարթակ է ընձեռում այս ուղղությամբ գործընկերություններ նախաձեռնելու համար»,-ավելացրեց նախարարը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search