Artsakhpress

Սպորտ

Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Իսպանիայի շախմատային մրցաշարում

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է իսպանական մրցաշարում:

Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Իսպանիայի շախմատային մրցաշարում

Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Իսպանիայի շախմատային մրցաշարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իսպանիայում ավարտված Վիլլա դե Բենասկե խոշոր միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 28 երկրների 430 շախմատիստներ, այդ թվում՝ 34 գրոսմայստեր,  հաջողության հասավ Ռոբերտ Հովհաննիսյանը, ով 10 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող:
Նույնքան միավոր վաստակած Մատեուշ Բարթելը գրավեց 2-րդ հորիզոնականը:
Մրցաշարին մասնակցող Սամվել Տեր-Սահակյանը վաստակեց 8 միավոր և կիսեց 3-8-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Մրցաշարին մասնակցած Կարեն Մովսիսյանը վաստակեց 6.5 միավոր:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search