Artsakhpress

Տնտեսական

Ստեփանակերտում կայացել է ԱՀ և ՀՀ հանրային ծառայությունների համատեղ նիստը

Այսօր՝ հուլիսի 19-ին, Արցախի Հանրապետության Կառավարության շենքի նիստերի դահլիճում կայացել է ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համատեղ նիստը:

Ստեփանակերտում կայացել է ԱՀ և ՀՀ հանրային ծառայությունների համատեղ նիստը

Ստեփանակերտում կայացել է ԱՀ և ՀՀ հանրային ծառայությունների համատեղ նիստը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին հանդես է եկել ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը: Նա նշել է, որ ընտրված ձևաչափով ընթացիկ տարում ԱՀ հանրային ծառայությունները  և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովները հանդիպում են առաջին անգամ:

«Հանձնաժողովների միջև համագործակցության հիմքը դրվել է դեռևս 2007 թվականից և այս տարիների ընթացքում 2 կառույցների միջև ստորագրվել են համագործակցության համաձայնագրեր, որոնց հիման վրա էլ ըստ տարիների կազմվել են համատեղ աշխատանքային ծրագրեր: Ընթացիկ տարվա համատեղ աշխատանքային ծրագիրը ստորագրվել է Երևանում՝ սույն թվականի մարտի 15-ին: Համագործակցության առաջին համաձայնագրից ի վեր լայնածավալ աշխատանքներ են տարվել պետության կարգավորման գործառույթի ինստիտուտի կայացման, միջազգային կառույցների ինտեգրման և հանձնաժողովների միջև փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ իրականացվել են ոլորտները կանոնակարգող  իրավական դաշտի, էներգետիկայի, ջրային համակարգերի  գործունեության, հեռահաղորդակցության բնագավառներում կարգավորման աշխատանքներ:Իրավական կարգավորում է ստացել ոլորտին առնչվող օրենսդրական դաշտը՝ հնարավորինս համապատասխանեցվելով միջազգային չափորոշիչներին, ներդրվել են սակագնային քաղաքականության վարման մեխանիզմներ, ընթացակարգեր, ուղեցույցներ, աջակցություն է ցուցաբերվել մասնագիտական կողմնորոշման, կարողությունների զարգացման, մեթոդաբանության մշակման ուղղությամբ և այլն:Այս տարիների ընթացքում ապահովվել է ԱՀ հանձնաժողովի մասնագետների մասնակցությունը ՀՀ-ում և արտեկրում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին և սեմինարներին: Հաշվի առնելով գործընկեր կառույցների համագործակցության արդյունավետությունը՝ նախատեսում ենք ունեցած ձեռքբերումների հիման վրա շարունակել թիմային համատեղ աշխատանքը՝ ինչն ավելի գործնական միջավայր կստեղծի խնդիրների վերհանման ու դրանց արդյունավետ լուծման համար»,-մասնավորապես ասել է Մ. Վիրաբյանը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն էլ իր ելույթում նշել է, որ Արցախի հետ համագործակցությունը շուրջ 12  տարվա պատմություն ունի և ինքը համոզված է, որ այն կշարունակվի նույն արդյունավետությամբ և նոր որոկների հաղորդմամբ:
«Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում գրանցված զարգացումներն ու բարեփոխումները մեր օգնությամբ կիրականացնենք նաև Արցախում:Այդ բարեփոխումները նպատակաուղղված են էներգահամակարգի հուսալիության, անվտանգության ավելացմանը, սպառողների համար հուսալի ծառայության մատուցմանը»,-մասնավորապես ասել է Գ.Բաղրամյանը:
Համատեղ նիստի ընթացքում ԱՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվել են մի շարք օրակարգային հարցեր:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search