ԱՄՆ Կոնգրեսն Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի ու անձնակազմի ապօրինի կալանման համար նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի նկատմամբ:
ԱՄՆ Կոնգրեսը նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի նկատմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է korrespondent.net-ը՝ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատանը հղումով:
«Ներկայացուցիչների պալատում քննարկման է դրվել երկկուսակցական օրենքի նախագիծ, որը պատժամիջոցներ է նախատեսում ռուսական հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց մոտ անձանց նկատմամբ՝ անցած տարվա նոյեմբերին Կերչի նեղուցում Ուկրաինայի ռազմածովային ուժերի 3 նավերի և 24 նավաստիների ապօրինի կալանման համար»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ:
Օրենքի նախագծի քննարկման առնչությամբ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հայտարարել են, որ միջազգային հանրությունը չպետք է մի կողմ կանգնի, «երբ Ռուսաստանը մեծացնում է իր ագրեսիան Եվրոպայում և աշխարհում»: