Artsakhpress

Հասարակական

Կայացել է «Ընտանեկան ճամբար-2019»-ի փակման արարողությունը. մասնակիցներն արժանացել են անակնկալ նվերների

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ և ԱՀ պետական գերատեսչությունների և մասնավոր մի շարք ընկերությունների համատեղ աջակցությամբ Ասկերանի շրջանի Պատարա գյուղում կայացել է «Երջանիկ ենք միասին» խորագրով եռօրյա «Ընտանեկան ճամբար-2019»-ի փակման արարողությունը:

Կայացել է «Ընտանեկան ճամբար-2019»-ի փակման արարողությունը. մասնակիցներն արժանացել են անակնկալ նվերների

Կայացել    է  «Ընտանեկան ճամբար-2019»-ի  փակման  արարողությունը.  մասնակիցներն  արժանացել  են   անակնկալ  նվերների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ճամբարային  ծրագրի ընթացքում մասնակից  25  ընտանիքները հնարավորություն են  ունեցել  արցախյան գեղատեսիլ բնության գրկում միասին անցկացնել ազգային-ավանդական, մարզատուրիստական, մշակութային մրցույթներով, հետաքրքրիր հանդիպումներով և ծանոթություններով  հագեցված օրեր:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝    միջոցառմանը     բացման  խոսքով  հանդես  է  եկել   ԱՀ մշակույթի, երիտասարդության  հարցերի  և զբոսաշրջության   նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը:
Նա   նշել  է, որ   տեղեկատվական  տեխոնոլոգիաների   դարաշրջանում     մարդկային   շփումները  կարծես որոշ  չափով  հետ  են  մղվում: Նման    միջոցառումների   իրականացումը  հնարավորություն  է  տալիս  մարդկանց, որ  արցախյան  ընտանիքներն  իրար հետ  մտերմանան  ու   բարեկամանան:
«Հայտնի  ճշմարտություն  է, որ  ամուր  ընտանիքն  ազգի  հիմքն է:  Հայ  ընտանիքը  հազարամյա  փորձություն  է  անցել՝  պահելով  իր  ազգային  նկարագիրն ու  էությունը: Նման ընտանիքների   շնորհիվ  է, որ  հաղթահարել  ենք    դժվարություններ»,-ավելացրել  է  նախարարը:
Միջոցառմանը  ներկա  ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանի  խոսքով՝  ճամբարը  Արցախի  տարբեր  շրջաններում  ապրող  երիտասարդ  ընտանիքներին  հնարավորություն  է  տալիս   համախմբվելու    և   բարեկամանալու:
ԱՀ  կրթության,  գիտության  և  սպորտի   նախարար  Նարինե  Աղաբալյանն էլ  ասել է, որ    ի  սկզբանե    «Ընտանեկան ճամբար»-ի   գաղափարական  հիմքում    դրված  էր  ընտանեկան  արժեքների     պահպանումը:
«Այն փաստը, որ ամեն  տարի  ընդլայնվում  է   ճամբարին մասնակից  ընտանիքների      և  ծրագրի  կազմակերպման   աջակիցների  թիվը, կարծում  եմ,   վկայում  է  այն  մասին, որ    ծրագիրը  պետք  է   շարունակական  լինի»,-նշել  է  Ն. Աղաբալյանը:
Մեզ  հետ  զրույցում    ԱՀ մշակույթի, երիտասարդության  հարցերի  և զբոսաշրջության   փոխնախարար  Գայանե  Գրիգորյանն էէլ  ասել է, որ    արդեն    10-րդ   տարին  է,  ինչ   իրենց  կողմից   կազմակերպվում  է «Ընտանեկան   ճամբար»:
«Ճամբարային  առաջին   ծրագրին  մասնակցել   է   7 ընտանիք, և  այսօր    մենք   նկատելի  աճ  ենք  տեսնում, որն  էլ  հաստատում  է    ծրագրի   հաջողության  և կայացման մասին:   Այս   անգամ  նախատեսել  ենք  16  ընտանիքի  մասնակից  անել, սակայն  հայտագրվել  է  26-ը. նրանց  հայտերը  չեն  մերժվել  նախարարության  կողմից: Մեր   նպատակն  է   ևս  մեկ  անգամ   արժևորել   ընտանիքի   դերը  և  քարոզել    ավանդական  ընտանիքների   արժեքները»,- մասնավորապես  ասել  է  Գ.  Գրիգորյանը:
Միջոցառման  վերջում   ճամբարին  մասնակից   բոլոր   թիմերը   ծրագրի   հովանավորների  կողմից  արժանացել  են    թանկարժեք  նվերների, գումարի, ամառային  հանգիստն  անցկացնելու   հմար տուրիստական  փաթեթների, ինչպես  նաև   ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարարության  կողմից  շնորհակալագրերի:
Առաջին  մրցանակային  տեղ  գրաված  Ռոբերտ  և   Վիկտորյա Պողոսյանների   ընտանիքն  առաջին  անգամ  են  մասնակցել    «Ընտանեկան  ճամբար»-ին:
Շնորհակալություն  հայտնելով    ճամբարի   կազմակերպիչներին  և   հովանավորներին Ռոբերտ  Պողոսյանն  ասել  է. «Մինչ  այս  մենք  մասնակցել  ենք    «Լավագույն  մարզական  ընտանիք»  մրցույթին ու գրավել  ենք  առաջին   տեղը:    Այս   ճամբարում  ևս   ցանկացանք   փորձել  մեր  ներուժը:  Մենք  կարևորում ենք  ընկերակցության  մթնոլորտը, նոր  ընտանիքների   հետ ծանոթացումը, ինչպես  նաև  բնության  գրկում   հաճելի  հանգիստ  անցկացնելը»:
Վիկտորյա   Պողոսյանի  խոսքով՝    իրենց    համար  մեծ  հպարտություն  և  ուրախություն  է, որ  այս  անգամ  ևս  կարողացան  գրավել  առաջին  մրցանակային  տեղը:
«Մենք   ձեռք  բերեցինք  նոր  ընկերներ, որոնց  հետ   կշարունակենք   ստեղծել  ընտանեկան    ջերմ  հարաբերություններ»,-ասել է  Վ. Պողոսյանը:
Ճամբարի  հովանավորներից՝  ԱՀ  «Ազատ  Հայրենիք»   կուսակցության  նախագահ  Արայիկ  Հարությունյանի  աջակցությամբ  առաջին  տեղ  գրաված   Պողոսյանների  ընտանիքը   հնարավորություն  է  ստացել  ամառային  յոթօրյա   հանգիստն  անցկացնել    Ռուսատանի  Դաշնության  Գելենջիկ  քաղաքում:
11-րդ  տեղ գրաված   ասկերանցի     Վլադիմիր   և   Նոյեմ   Հակոբջանյանները   «Վարանդա  Թրավել»  տուրիստական  գործակալության  կողմից   արժանացել  են   փաթեթի՝ Ծաղկաձորում  հանգստանալու  համար:
Նրանք    իրենց  գոհունակությունն  են  հայտնել   ճամբարի   կազմակերպիչներին  և  հովանավորներին:  

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search