Artsakhpress

Միջազգային

Մերկելը հայտարարել Է, որ Եվրոպան պետք Է գործունակ լինի

Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի նշանակումը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում լավ որոշում Է Եվրոպայի համար:

Մերկելը հայտարարել Է, որ Եվրոպան պետք Է գործունակ լինի

Մերկելը հայտարարել Է, որ Եվրոպան պետք Է գործունակ լինի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հուլիսի 19-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում այս կարծիքն Է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Դա լավ որոշում Է Եվրոպայի համար»,- ասել Է նա: «Մենք, Գերանիայի տեսակետով, կարող ենք հպարտ լինել, որ Եվրահանձնաժողովը վերստին գերմանացի կգլխավորի, այսինքն՝ գրմանուհի, եւ որ հաջողվեց խուսափել Եվրամիության ինստիտուտների միջեւ կոնֆլիկտից»,- ընդգծել Է Մերկելը: Միաժամանակ նա վստահություն Է հայտնել, որ Գերմանիան ի դեմս Աննեգրետ Քրամպ Կարենբաուերի «կունենա պաշտպանության լավ նախարար»: «Նա փորձառու քաղաքական գործիչ Է»,- կարծում Է Մերկելը:
Կանցլերն ընդգծել Է, որ Եվրամիության հանդեպ կանգնած են բազմաթիվ մարտահրավերներ: Դրանց թվում նա նշել Է Իրանի, Ուկրաինայի շուրջն իրադրությունը, միգրացիայի հիմնախնդիրը: «Եվրոպան պետք Է գործունակ լինի»,- նշել Է Մերկելը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Մեկնարկել է առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը

Search