Artsakhpress

Վերլուծական

Կրոնա-աշխարհաքաղաքական գործընթացներն ու Վաշինգտոնի նախաձեռնությունը

Ընթացիկ շաբաթում կրոնական օրակարգը առանցքային հանգամանք է ստացել ամերիկյան Կոնգրեսի եւ ԱՄՆ պետքարտուղարության շրջանակներում:

Կրոնա-աշխարհաքաղաքական գործընթացներն ու Վաշինգտոնի նախաձեռնությունը

Կրոնա-աշխարհաքաղաքական գործընթացներն ու Վաշինգտոնի նախաձեռնությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱղոթքի միջազգային հանդիպում, կրոնական  ազատության վերաբերյալ խորհրդաժողով, զուգահեռ` «Միջին Արեւելքի քրիստոնյա համայնքներին ի պաշտպանություն» կարգախոսով կատարվող նախաձեռնություն:
Կրոնական տարազի տակ տարբեր ուղղություններ ներառած այս աշխատանքների բերումով Վաշինգտոնը համախմբել է հարյուրավոր երկրների ներկայացուցիչներ, որոնք կրոնական հետապնդումներից եւ հարձակումներից վերապրածների հետ քննարկում են ստեղծված իրավիճակների պատճառահետեւանքային խնդիրները:
Ճիշտ է, որ արծարծվում են տարբեր կրոնների եւ դավանանքների հետեւողների միջեւ հանդուրժողականության, համակեցության եւ վայրագության բացառման սկզբունքային մոտեցումների կիրառման հրամայականները, այսուհանդերձ ըմբռնելի է, որ հիմնական առաջադրանքը վերաբերում է Միջին Արեւելքում քրիստոնյա համայնքների ապրած ճգնաժամին եւ այդ պատճառով արձանագրվող զանգվածային արտահոսքին կամ ինչպես ընդհանրապես քաղաքագիտականորեն եզրաբանվում է` Միջին Արեւելքի ապաքրիստոնեացման գործընթացին:
Այս հիմնախնդրի առաջնայնությունը պարզաբանում էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, երբ զգուշացնում էր Միջին Արեւելքում մանավանդ քրիոստոնյաներին իրենց կրոնական համոզումների համար չհալածելու: Այստեղ մանավանդ  քրիոստոնյաները  շեշտադրումը բացատրում է օրակարգային թեժ կետը եւ պարզաբանում Վաշինգտոնի կողմից 115 երկրների ներկայացուցիչներ համախմբելու բուն շարժառիթը:
Զգուշացումը վերաբերում է այսօրվա իրավիճակին։ Վերապարածները վկայություններ են տվել իրենց ենթարկված հալածանքների մասին: Բոլորը շեշտել են անհետաձգելիությունը` վերջ տալու կրոնական-դավանական պատճառներից մեկնած ի գործ դրվող բռնություններին: Քաղաքականորեն սակայն պարզամտություն պիտի ենթադրեր զուտ կրոնական տարբերությունների հիման վրա այս ամբողջ գործընթացին բացատրություն տալը:
Կրոնական ծայրահեղականության անվան տակ տարածաշրջան թափանցած միջազգային ահաբեկչության նորագույն դրսեւորումը` աշխարհաքաղաքական ծրագրերի հետ առնչված վերահսկելի քաոսի տեսության գործնական կարեւոր բաժին էր: Շիա-սուննի դավանամիջյան բախումնային լարվածության առաջադրումից մինչեւ քրդերի, եզդիների, քրիսոտնյա փոքրամասնական ազգաբնակչությունների նկատմամբ կիրառված ցեղային զտումները ժողովրդագրական նոր քարտեզագծումների գործողությունների շղթայական օղակներ էին` ահաբեկչության պիտակով գործադրվող:
Այդ գործողությունների հետեւանքները սակայն միշտ չէ, որ մնում են վերահսկելի քաոս առաջադրողների ծրագրի սահմաններում եւ առաջացնում են անցանկալի իրավիճակներ:
Միջին Արեւելքում օգտագործվող ահաբեկչական գործոնը իր խաղաթղթային կարգավիճակը դեռեւ լրիվ չի սպառել: Ճշտվել են աշխարհագրական սահմանափակ գոտիները, որտեղ մեկտեղվել են այդ տարրերը, որոնք կոճակի սեղմումներով հանկարծ աշխուժանում են եւ ստեղծում ապահովական կացություն: Քնող-արթնացող ահաբեկչական բջիջների արմատական մաքրագործման գործողության ժամը դեռեւս չի հնչել։ Քաղաքական մեծ առեւտրի վերջնական գործարքը փաստորեն չի կայացել:
Մինչ այդ առաջադրվում է համեմատական խաղաղության հաստատման առընթեր փրկել կրոնական փոքրամասնությունների, ի մասնավորի քրիոստոնյաների մնացորդը տարածաշրջանում:
Հատկապես սիրիական պատերազմի թեժ օրերին միջազգային մամուլը անդրադառնում էր, որ տարածաշրջանում ազգային կրոնական փոքրամասնություններին եւ հատկապես քրիստոնյա զանգվածի նկատմամբ եվրոպական երկրները դեկլարատիվ-զորակցական կոչեր էին հնչեցնում, մինչ Մոսկվան գործնապես, ռազմական առումով տեր էր կանգնում նրանց: Հիմա, Վաշինգտոնը քաղաքական կարեվոր նախաձեռնությամբ միջազգային համախմբում  է իրականացնում փրկելու համար այդ զանգվածների մնացորդը:Միանշանակ չի կարելի գնահատական տալ, թե այդ զանգվածի չհեռանալը որքանո՞վ է բխում նախաձեռնող կողմի շահերից. միաժամանակ անհրաժեշտ է մտածել, որ դա որքանո՞վ ձեռնտու չի այլ երկրների համար։ Հատկապես դրանց, որոնք սատարում էին ահաբեկիչների գործողություններին։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search