Artsakhpress

Միջազգային

Թրամփը Սենատում դեմոկրատների առաջնորդի հետ կքննարկի միգրանտների հետ կապված իրադրությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 21-ին հայտարարել Է, որ ինքը միադիր Է հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերի (Նյու Յորքի նահանգ) հետ Մեքսիկայի հետ սահմանին միգրանտների հետ կապված իրադրության առիթով:

Թրամփը Սենատում դեմոկրատների առաջնորդի հետ կքննարկի միգրանտների հետ կապված իրադրությունը

Թրամփը Սենատում դեմոկրատների առաջնորդի հետ կքննարկի միգրանտների հետ կապված իրադրությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ«Սենատոր Շումերը եւ որոշ այլ դեմոկրատ սենատորներ վերջապես այցելել են հարավային սահման: Դա հիանալի Է: (…) Նա ասել Է, որ ցանկանում Է հանդիպել: Ես հանդիպում կնշանակեմ հնարավորինս շուտ»,- գրել Է Թրամփը Twitter-ի՝ իր Էջում:

Հունիսի վերջին Թրամփը նախազգուշացրել Է, որ Միացյալ Նահանգների իրավապահ գերատեսչությունների աշխատակիցները շուտով կսկսեն արտաքսել միլիոնավոր անօրինական միգրանտների: Մի քանի օր անց նա հայտարարել Է, որ ստուգայցերի անցկացումը հետաձգվում Է, քանի որ կառավարող Հանրապետական կուսակցությունը հուսով Է դեմոկրատների հետ կնքելու փոխզիջումային համաձայնագիր, որկ կոչված լինի ապահովելու անօրինական միգրացիայի եւ սահմանին վերահսկողության խստացման խնդրի լուծումը: Հուլիսի կեսերին ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում սկսվել են անօրինական միգրանտների ձերբակալումներ՝ նրանց հետագա արտաքսման նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Search