Artsakhpress

Մշակույթ

Երիտասարդ դաշնակահարուհի Լաուրա Գալստյանը Վիեննայում արժանացել է 1-ին մրցանակի

Հայ երիտասարդ դաշնակահարուհի Լաուրա Գալստյանը Վիեննայում կայացած VIAF արվեստների միջազգային մրցույթ-փառատոնին արժանացել է 1-ին պատվավոր մրցանակի:

Երիտասարդ դաշնակահարուհի Լաուրա Գալստյանը Վիեննայում արժանացել է 1-ին մրցանակի

Երիտասարդ դաշնակահարուհի Լաուրա Գալստյանը Վիեննայում արժանացել է 1-ին մրցանակի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱվստրիական հեղինակավոր մրցույթ-փառատոնը անցկացվել է հուլիսի 15-21-ը: Կատարողական արվեստ անվանակարգում մասնակցած մոտ 50 երաժիշտների շարքում Հայաստանը ներկայացնում էր Լաուրա Գալստյանը: 15-ամյա դաշնակահարուհին իր ծրագրում ներկայացրել է Բեթհովենի, Շոպենի, Լիստի և Ռախմանինովի ստեղծագործություններից: Միջազգային ժյուրիի կազմում էին այնպիսի երաժիշտներ և պրոֆեսորներ, ինչպիսիք են Օլեգ Պոլյանսկին (Լեհաստան), Ելենա Տոլստիխը (Ավստրիա), Պանտելեյմոն Պիստոֆիդիսը (Հունաստան), Ագնեչկա Կաբուդը (Լեհաստան), Մակոտո Նական (Ճապոնիա) և այլոք:
Լաուրա Գալստյանն անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի սանն է, սովորում է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցում: Ծնվել է 2003թ. Երևանում: Վարպետության դասեր է առել պրոֆեսորներ Յուրա Մարգուլիսից (ԱՄՆ), Գեորգ Ֆրիդրիխ Շենկից (Գերմանիա), Վոլֆրամ Շմիդտ-Լեոնարդիից (Գերմանիա), Քրիստիան Կլիբերից (Դանիա), Վլադիմիր Խարինից (Ավստրիա) և այլն: Միջազգային մրցույթների դափնեկիր է՝ այդ թվում Առնո Բաբաջանյանի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ՝ 3-րդ մրցանակ (2015թ., Երևան), “Melos” միջազգային երաժշտական մրցույթ՝ 1-ին մրցանակ (2017թ., Հռոմ, Իտալիա), “Feurich” միջազգային մրցույթ՝ 2-րդ մրցանակ (2018թ., Վիեննա, Ավստրիա) և այլն: Ս.թ. սեպտեմբերի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում կկայանա Լաուրա Գալստյանի մենահամերգը:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Search