Artsakhpress

Սպորտ

Ներկայացվել են Տոկիո-2020-ի անձնակազմի և կամավորների համազգեստները

Տոկիո-2020 Օլիմպիական և Պարալիմպիկ Խաղերի Կազմկոմիտեն ներկայացրել է ավելի քան 110,000 անդամից կազմված անձնակազմի և կամավորների համազգեստերը, որոնք Խաղերի ընթացքում կողջունեն և կաջակցեն հանդիսատեսին, մարզիկներին և մյուս այցելուներին:

Ներկայացվել են Տոկիո-2020-ի անձնակազմի և կամավորների համազգեստները

Ներկայացվել են Տոկիո-2020-ի անձնակազմի և կամավորների համազգեստները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ համազգեստները պատրաստված են «շնչող» կտորից, որը նաև պաշտպանում է շոգից: Դրանք նաև ջրակլանող են և շուտ չորացող: Իսկ ջերմաստիճանի բարձրանալու դեպքում տաբատը կարող է դառնալ շորտեր: Համազգեստի կտորը պատրաստված է վերամշակված պոլիեսթերից և բուսական հումքից: Իսկ համազգեստի կոշիկները ներկված են հատուկ ներկով, որի համար օգտագործվել է մինիմալ քանակությամբ ջուր:
Համազգեստները երկու տեսակի են` նախատեսված քաղաքային և սպորտային կամավորների համար: Քաղաքային կամավորների համազգեստը Տոկիո-2020-ի վանդակավոր խորհրդանիշի կրկնօրինակն է: Դրա մուգ կապույտ և սպիտակ նախշերը հեշտ ճանաչելի կդարձնեն կամավորներին Տոկիոյի փողոցներում: Սպորտային կամավորների համազգեստի վրա նույնպես պատկերված է Խաղերի խորհրդանիշը:
Համաձայն Տոկիո-2020-ի կարգախոսի` «միասնություն բազմազանության մեջ»` համազգեստն այնպես է նախագծված, որ այն կարող են կրել տարբեր սեռերի, տարբեր տարիքի և ֆիզիկական կառուցքվածքի մարդիկ:
Չնայած քաղաքային և սպորտային համազգեստերը տարբերվում են, դրանք ունեն նմանություններ՝ ցույց տալու անձնակազմի բոլոր անդամների և կամավորների միասնությունը:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search