Artsakhpress

Հասարակական

Կհեշտացվի ՀՀ քաղաքացիների՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը. «Парламентская газета»

Ռուսաստանում մտադիր են մեղմել միգրացիոն օրենսդրությունը և արտասահմանցիների ավելի լայն շրջանակի հնարավորություն տալ պարզեցված ընթացակարգով ժամանակավոր կացության թույլտվություն և կացության իրավունք ստանալ:

Կհեշտացվի ՀՀ քաղաքացիների՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը. «Парламентская газета»

Կհեշտացվի ՀՀ քաղաքացիների՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը. «Парламентская газета»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին  հայտնում է Tert.am:
Միևնույն ժամանակ, ժամանակավոր կացության թույլտվության տրամադրման հայտերի դիտարկման ժամկետը պետք է կրճատվի վեց ամսից մինչև չորս ամիս, իսկ կացության իրավունքը՝ դառնա անժամկետ:
Համապատասխան օրինագիծը պատրաստել է Ռուսաստանի կառավարությունը։
«Առաջարկությունների համաձայն՝ քվոտայից դուրս ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու իրավունք առաջարկում են տալ այն քաղաքացիներին, որոնք ծնվել են Ռուսաստանի տարածքում, վերաբնակեցվել են երկրում վերաբնակեցման գործընթացի կարգավորման և փախստականների իրավունքների պաշտպանության մասին միջազգային պայմանագրի շրջանակում, որը կնքվել է Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ»,- գրում է թերթը:
Կացության իրավունքը նախատեսվում է շնորհել օտարերկրացիների մի շարք կատեգորիաների՝ այդ թվում ՌԽՖՍՀ-ում ծնված և նախկինում ԽՍՀՄ քաղաքացիություն ունեցած անձանց, ՌԴ տարածքում ծնված երեխաներին, որոնց օտարերկրացի ծնողներն ունեն կացության իրավունք, ինչպես նաև այն օտարերկրացիներին, որոնք Ռուսաստանի Դաշնությունում որպես որակավորված մասնագետներ աշխատում են կես տարուց ոչ պակաս: 
Պետդուման օրինագիծը երրորդ ընթերցմամբ կքննարկի հուլիսի 23-ի լիագումար նիստում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Բակո Սահակյանն այցելել է մի շարք զորամասեր

Search