Artsakhpress

Սպորտ

Ռեալն ընկերական խաղում 11-մետրանոցներով հաղթել է Արսենալին, Մխիթարյանը մասնակցել է խաղին

Մերիլենդի «Ֆեդեքս Ֆիլդ» մարզադաշտում կայացել է Չեմպիոնների միջազգային Գավաթ ընկերական մրցաշարի «Ռեալ»- «Արսենալ» խաղը, որն ավարտվել է մադրիդյան թիմի՝ հետխաղյա 11-մետրանոցներով տարած հաղթանակով:

Ռեալն ընկերական խաղում 11-մետրանոցներով հաղթել է Արսենալին, Մխիթարյանը մասնակցել է խաղին

Ռեալն ընկերական խաղում 11-մետրանոցներով հաղթել է Արսենալին, Մխիթարյանը մասնակցել է խաղին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպման հիմնական ժամանակում առաջին գոլը խփել է «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը, որը 10-րդ րոպեին անվրեպ է իրացրել 11-մետրանոցը, փոխանցում է armsport-ը:
14 րոպե անց Պյեր-Էմերիկ Օբաեմյանգը կրկնապատկել է լոնդոնցիների առավելությունը:
Երկրորդ կեսի մեկնարկում «Ռեալը» հավասարեցրել է հաշիվը: Դիպուկ հարվածներով աչքի են ընկել Գարեթ Բեյլն ու Մարկո Ասենսիոն:
Մրցաշարի կանոնակարգի համաձայն, լրացուցիչ ժամանակ նախատեսված չէ, այդ իսկ պատճառով թիմերն անմիջապես անցել են հետխաղային 11-մետրանոց հարվածաշարի անցկացմանը, որում «Ռեալի» ֆուտբոլիստները 3 դիպուկ հարված են իրացրել 4-ից, իսկ «Արսենալի» ֆուտբոլիստները 3 անգամ վրիպել են՝ 5-ից:
Նշենք՝ խաղի 9-րդ րոպեից՝ Նաչոյի հեռացումից հետո «Ռեալը»  խաղացել է 10 հոգով: 40-րդ րոպեց էլ 10 հոգով է մնացել «Արսենալը», երբ դաշտից հեռացվել է Սոկրատիսը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիծ Մխիթարյանը լոնդոնյան թիմի մեկնարկային կզմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 75-րդ րոպեին: 
ICC-ի հաջորդ տուրում «Ռեալը» կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:   

     

Մշակույթ

Սպորտ

Սփյուռք

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

Մեղադրանք է առաջադրվել Բարսեղ Բեգլարյանին

Search