Artsakhpress

Հասարակական

«Համազգայինի ուսանողական ֆորում-2019»-ի շրջանակներում աշխարհի տարբեր երկրների մի խումբ ուսանողներ այցելել են Արցախ

Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնած «Համազգայինի ուսանողական ֆորում-2019» ծրագրի շրջանակներում եռօրյա այցով աշխարհի տարբեր երկրներից Արցախում են գտնվում շուրջ 35 երիտասարդ:

«Համազգայինի ուսանողական ֆորում-2019»-ի շրջանակներում աշխարհի տարբեր երկրների մի խումբ ուսանողներ այցելել են Արցախ

«Համազգայինի ուսանողական ֆորում-2019»-ի  շրջանակներում   աշխարհի  տարբեր  երկրների  մի  խումբ  ուսանողներ   այցելել   են   Արցախ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Համազգայինի ուսանողական հավաք-2019»   ծրագրի    մասնակիցներն  ասյօր՝  հուլիսի  27-ին, այցելել  են   Ստեփանակերտի  «Ղարաբաղ կարպետ»  գորգագործական  ընկերություն: Կառույցի  տնօրեն  Սևակ  Խաչատրյանը  հավաքի  մասնակիցներին    ներկայացրել     է   «Ղարաբաղ կարպետ»  ընկերության  գործունեության, ինչպես  նաև  ձեռքբերումների  մասին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ  զրույցում  Համազգային  հայ կրթական և մշակութային միության Արցախի  գրասենյակի  տնօրեն  Հերմինե Ավագյանն ասել է, որ   արդեն   25-րդ  տարին է, ինչ      գործում  է  «Համազգայինի ուսանողական ֆորում-2019»   ծրագիրը, որի   նպատակն  է    աշխարհի  տարբեր  երկրներում  ապրող   ուսանողներին  համախմբել   և   կազմակերպել    հայրենաճանաչողական  այց: 
«Ծրագրի   շրջանկներում    սփյուռքահայ      եիտասարդները  հնարավորություն  են  ունենում    մոտիկից   տեսնելու  և  ճանաչելու   Մայր   հայրենիքի  պատմաճարտարապետական   հուշարձաններն  ու  վայրերը, շփվել  մշակութային  գործիչների  հետ, կազմակերպել  դասախոսություններ  և  զրույցներ: Կայցելենք   Շուշի, Գանձասար, Նիկոլ  Դումանի  տուն-թանգարան,  կշրջենք Ստեփանակերտով, կայցելենք զորամասեր  և  այլն: Ընդհանուր   ծրագիրը  երկու  շաբաթյա  է, որի   վերջին  երեք  օրն   անց է   ակցվում Արցախում»,-  ավելացրել  է  Հ. Ավագյանը՝  ընդգծելով, որ    ծրագիրը  յուրովի  կամուրջ  է  հանդիսանում    Հայաստան-Արցախ-Սփյուռք  համագործակցության  ընդլայնման  գործում:
Նա  տեղեկացրել   է  նաև, որ  ըստ   ծրագրի՝   այսօր  ԱՀ  Ազգային  ժողովի  փոխնախագահ  Վահրամ  Բալայանն  ընդունելու  է  «Համազգայինի ուսանողական ֆորում-2019»   ծրագրի      մասնակիցներին: Հանդիպմանը  Վ. Բալայանը  կներկայացնի  արցախյան  հարցի   պատմությունը  և    կպատասխանի  ներկաների   հարցերին:
Հավաքի  մասնակից     հալեպցի   Ավո  Ալեքսանյանը  մեզ  հետ  զրույցում  ասել  է, որ  ինքն      առաջին  անգամ  է  այցելում   Արցախում: 
«Մինչ  Արցախում   լինելը,  ես   տեղյակ  էի    այս  հրաշալի    երկրի  պատմությանը, բայց    լինելով   այստեղ  ավելի  ներշնչվեցի   հայրենասիրությամբ, որովհետև    պատկերացումներս       այս  չափ   բարձր   ու   խանդավառ   չէին:   Ինձ  շատ  է  գրավել    Արցախի  բնությունը, այստեղ    մարդիկ  շատ  ջերմ  են, բարի    և  անկեղծ»,-մասնավորապես  ասել է   հավաքի  մասնակիցը՝   խոստանալով, որ  այսուհետ    պարբերաբար  կայցելի  Արցախ:
Ջավախքցի   Սոֆի  Ղազարյանն  էլ  ասել է, որ  Արցախում  լինելու   իր  վաղեմի   երազանքն  իրականաություն դարձավ:
«Շատ ուրախ  եմ, որ «Համազգայինի ուսանողական ֆորում-2019»    ծրագրի  շրջանակներում    կարողացա  գալ  Արցախ: Երբ հատեցինք    Արցախի  սահմանը՝   բբոլորս   միանգամից  ոգևորվեցինք: Մեզ  համար  մեծ   պատիվ  է  լինել  Արցախում:  Հաճելիորեն զարմացած եմ` տեսածս գերազանցեց իմ ակնկալիքները»,-ավելացրել  է   Ս. Ղազարյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search