Artsakhpress

Մշակույթ

Մատենադարանում ցուցադրվում են 14-15-րդ դարերի պատմամշակութային բացառիկ արժեք ունեցող վավերագրեր

Մաշտոցյան Մատենադարանում բացվել է արխիվային փաստաթղթերի նոր ցուցադրություն:

Մատենադարանում ցուցադրվում են 14-15-րդ դարերի պատմամշակութային բացառիկ արժեք ունեցող վավերագրեր

Մատենադարանում ցուցադրվում են 14-15-րդ դարերի պատմամշակութային բացառիկ արժեք ունեցող վավերագրեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի ֆեյսբուքյան էջից։
Մատենադարանի Արխիվի ավելի քան կես միլիոն փաստաթղթերից ներկայացված են XIV-XX դարերի պատմամշակութային բացառիկ արժեք ունեցող վավերագրեր, որոնք արտացոլում են Հայոց պատմության և, մասնավորապես, Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու նվիրապետական աթոռներին առնչվող փաստագրեր, կաթողիկոսական կոնդակներ, օրհնության գրեր, որոնք գրված են մագաղաթի կամ հղկված ու մոմած թղթի վրա: Ցուցադրությունում տեղ են գտել ժամանակի իշխանության ներկայացուցիչների և սոցիալական խմբերի միջև քաղաքական, կրոնական, ազգային խնդիրները կարգավորող հանրագրեր, հայերի կրթական բարձր մակարդակը փաստող լուսանկարներ և ուղերձներ, հայ մշակույթի երևելիներին առնչվող փաստաթղթեր, ինչպես նաև բացառիկ այլալեզու վավերագրեր, որոնք ուշագրավ վկայություններն են Հայաստանի և այլ երկրների պատմական բազմաբնույթ փոխհարաբերությունների: Այդ վավերագրերից են Պավել I-ի, Ալեքսանդր II-ի, Նիկոլայ II-ի հրովարտակները (որոնցով նրանք հայերին տալիս են տնտեսական, առևտրային և այլ արտոնություններ), Ֆրանսիայի կայսր Նապոլեոն I Բոնապարտի՝ պատվո Լեգիոնի ասպետ Պիեռ Շամբոյին տրված հրովարտակը:
Ներկայացված 14-րդ և հետագա դարերից պահպանված հնագույն արաբատառ (արաբերեն, պարսկերեն, օսմաներեն) փաստաթղթերը վերաբերում են հայերի ժառանգական, սեփականատիրական, հարկային իրավունքներին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Search