Արցախում Համահայկական 7-րդ ամառային խաղերի մասնակիցների և հյուրերի համար զբոսաշրջավայրերը առավել հասանելի դարձնելու նպատակով՝ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ:
Համահայկական խաղերի օրերին «Տուրիստ–Բուս»-ը կգործի ամենօրյա ռեժիմով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ «Տուրիստ–Բուս» զբոսաշրջային կանոնավոր ուղևորափոխադրումները մինչև օգոստոսի 11-ը գործելու են ամենօրյա ռեժիմով` Գանձասար, Տող և Հունոտի կիրճ ուղղություններով՝ ժամը 10։00-ին, իսկ Տիգրանակերտ ուղղությամբ՝ ժամը 17։00-ին։ -Գանձասար, Ամարաս և Դադիվանք վանական համալիրներում, ինչպես նաև «Տողի մելիքական ապարանք» և «Տիգրանակերտ» արգելոցներում մատուցվելու են էքսկուրսավարների անվճար ծառայություններ տարբեր լեզուներով, ինչպես նաև գործելու են տեղեկատվական կետեր՝ համապատասխան զբոսաշրջային գրականությամբ։
Ա. Գրիգորյանը տեղեկացրել է, որ մինչև օգոստոսի 8-ը ներառյալ Ստեփանակերտի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը աշխատելու է մինչև 22։00-ն։ Մասնակիցների համար բոլոր թանգարանները գործելու են անվճար։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -43-: