Artsakhpress

Սփյուռք

Ռոստովում բնակվող 18-ամյա հայ տղան հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում բնակվող 18-ամյա ուսանող Հովսեփ Գևորգյանը այրվող տնից փրկել է Կամենսկ-Շախտինսկի քաղաքի բնակչուհուն:

Ռոստովում բնակվող 18-ամյա հայ տղան հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից

Ռոստովում բնակվող 18-ամյա հայ տղան հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ Ռոստովի գծով գլխավոր մարզային վարչության մամլո ծառայությանը, օգոստոսի 1-ին հրդեհ է բռնկվել Կամենսկ-Շախտինսկի տներից մեկում, այրվել է տան տանիքը: Հովսեփ Գևորգյանը, գտնվելով մոտակայքում և նկատելով կրակը, առանց մտածելու նետվել է դեպի այրվող տուն:
Հայտնվելով տան ներսում՝ երիտասարդը հաշմանդամ կնոջ է գտել և առանց խուճապի մատնվելու նրան դուրս է բերել փողոց: Օգնության հասած ընկերը նրանց հետևից դուրս է բերել կնոջ անվասայլակը, փոխանցում է tert.am-ը:
«Այդ պահին ես իսկապես չէի մտածում վտանգի մասին, սակայն եթե նման բան ևս մեկ անգամ պատահի, կրկին կնետվեմ օգնության առանց մտածելու: Կարծում եմ՝ իմ փոխարեն յուրաքանչյուրն էլ այդպես կվարվեր», - ասել է Հովսեփը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում:
Նշվում է, որ փողոցում գտնվող ականատեսները հրշեջ ծառայություն են զանգել, և դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են կրակը և շնորհակալություն հայտնել երիտասարդին դրսևորած անձնուրացության համար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -53-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search