Artsakhpress

Քաղաքական

ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն օգոստոսի 6-ին, ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին:

ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչին

ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրեցին Արցախի ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախի արտաքին քաղաքական խնդիրները կատարելու նպատակով Արցախի ԱԳՆ և ՀՅԴ կառույցների միջև համագործակցության վերաբերող մի շարք հարցերի շուրջ: Այս համատեքստում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կիսվել է Արցախի Հանրապետության պատվիրակության վերջերս Ավստրալիա կատարած այցի արդյունքներով և բարձր է գնահատել Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի ներդրումը դրա կազմակերպման գործում:

Կարծիքներ են փոխանակվել նաև Արցախում ընթացիկ գործընթացների վերաբերյալ` արտաքին քաղաքական օրակարգի վրա դրանց հնարավոր ազդեցության համատեքստում:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն»  խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -26-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Search