Artsakhpress

Սփյուռք

Բաթումում տեղադրվել է ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանի հուշատախտակը

Բաթումի կենտրոնում՝ Ռուսթավելի փողոցում, տեղադրվել է բաթումահայ ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանի հուշատախտակը: Նա 24 կարևոր շինությունների հեղինակ է:

Բաթումում տեղադրվել է ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանի հուշատախտակը

Բաթումում տեղադրվել է ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանի հուշատախտակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բոգդան Կիրակոսյանը նախագծել է Բաթումի ամառային թատրոնը, որ գտնվում է հայտնի ճեմուղում, նաև համահեղինակն է սյունաշարերի, որոնք համարվում են ծովափնյա քաղաքի խորհրդանիշներից մեկը, գրում է  SHANTNEWS.am լրատվական կայքը:
«Բաթումահայերը հիշում են, որ երբ 1958 թվականին, քաղաքը բարեկարգելու անվան տակ, հրաման է տրվում քանդել հայկական եկեղեցին, շենքը պահելու գործում մեծ դերակատարում է ունենում հենց Բոգդան Կիրակոսյանը: Որպես Բաթումի ինտելիգենցիայի ներկայացուցիչ, որպես հայ՝ նա շատ էր սիրում մեր քաղաքը»,- վրացական «Ալիք մեդիայի» հետ հարցազրույցում ասել է Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի, Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը:
Բաթումի քաղաքապետ Լաշա Կոբախիձեի խոսքերով՝ Բոգդան Կիրակոսյանը Բաթումի հպարտություններից մեկն է:
Ռուսթավելի 7 հասցեում, որտեղ ապրել է հայտնի ճարտարապետը, հուշատախտակ տեղադրելը նրա ընտանիքի, համայնքի ու Բաթումի քաղաքապետարանի նախաձեռնությունն էր, բացմանը ներկա են եղել նաև նրա ընտանիքի անդամները, երկու աղջիկները:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search