Artsakhpress

Սփյուռք

Թուրքերին անհանգստացրել է «Netflix» ընկերության սերիալներից մեկում Հայոց ցեղասպանության թեմայի արծարծումը

Ամերիկյան «Netflix» ընկերության կողմից նկարահանված «Ուրիշ կյանք» հեռուստասերիալի սերիաներից մեկում անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանությանը։

Թուրքերին անհանգստացրել է «Netflix» ընկերության սերիալներից մեկում Հայոց ցեղասպանության թեմայի արծարծումը

Թուրքերին անհանգստացրել է «Netflix» ընկերության սերիալներից մեկում Հայոց ցեղասպանության թեմայի արծարծումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սերիալի կերպարներից մեկը խոսում է իր հայկական ծագման մասին ու պատմում, որ իր տատիկը ցեղասպանությունից փրկվելու համար երեխաների հետ անցել է անապատների միջով, գրում է ermenihaber.am լրատվական կայքը:
Այս դրվագը չի վրիպել Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի(RTÜK) ուշադրությունից, որը մեղադրել է ամերիկյան ընկերությանը բացահայտ կերպով Հայոց ցեղասպանության եղելությունը քարոզելու մեջ։
Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդին վրդովեցրել է այն հանգամանքը, որ իրենց բարձրացրած խնդրի վերաբերյալ  «Netflix» ընկերությունը մինչև այժմ որևէ պարզաբանում և բացատրություն չի ներկայացրել։   

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search