Artsakhpress

Ռազմական

ՀՀ և Պակիստանի զինծառայողները հայտնել են հաջորդ տարի «Էլբրուսի օղակ»-ին մասնակցելու ցանկություն

Հայաստանի և Պակիստանի պաշտպանական գերատեսչությունների դիտորդները հայտնել են իրենց երկրների մտադրությունը գալիք տարի ներկայացնելու ազգային թիմերը ռազմական լեռնագնացների մասնագիտական «Էլբրուսի օղակ» մրցույթի միջազգային փուլի մրցումներում։

ՀՀ և Պակիստանի զինծառայողները հայտնել են հաջորդ տարի «Էլբրուսի օղակ»-ին մասնակցելու ցանկություն

ՀՀ և Պակիստանի զինծառայողները հայտնել են հաջորդ տարի «Էլբրուսի օղակ»-ին մասնակցելու ցանկություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, Հայաստանի դիտորդ, փոխգնդապետ Արթուր Սիմոնյանը նշել է, որ «Էլբրուսի օղակին» մասնակցությունը Հայաստանի համար գրավիչ է այն առումով, որ երկրի ցամաքային զորքերն առաջադրանքներ են կատարում լեռնային տեղանքում. «Ներկայումս մենք ձևավորում ենք բարձրլեռնային պայմաններում գործողություններ ծավալող ստորաբաժանումներ։ Այդ պատճառով մենք հույս ունենք այդ մրցումներին մասնակցելու և դրանց նախապատրաստվելու ընթացքում ստանալ լավագույն բարձրլեռնային ստորաբաժանումների արդիական փորձը։ Այս տարի դիտորդների կազմի մեջ մտնող մեր հրահանգիչները մրցումների մասնակիցների հետ կանցնեն մրցութային օղակի լեռնային երթուղով և կբարձրանան Եվրոպայի ամենաբարձր՝ էլբրուսի գագաթը»։
Բանակային միջազգային խաղերի շրջանակում անցկացվող լեռնագնացության մրցումներին մասնակցում են Ռուսաստանի, Մարոկկոյի, Հնդկաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի թիմերը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -16-: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search