Artsakhpress

Քաղաքական

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան է նշանակվել հայ դիվանագետը

Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան է նշանակվել հայազգի Ալան Անդրանիկի Գոգբաշյանը:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան է նշանակվել հայ դիվանագետը

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան է նշանակվել հայ դիվանագետը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշված է Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում:
Ալան Գոգբաշյանը սեպտեմբեր ամսվա ընթացքում կփոխարինի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին, որը կտեղափոխվի դիվանագիտական նոր ծառայության:
Սա առաջին դեպքն է, որ հայ դիվանագետը Հայաստանում դեսպան է լինելու:
Գոգբաշյանը Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և համագործակցության նախարարությունում 2008-2010թթ. զբաղեցրել է Արտահանման և լիցենզավորման թիմի ղեկավարի պաշտոնը, 2011-2014թթ. եղել է Մարոկկոյի Թագավորությունում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը, 2014-2017թթ. զբաղեցրել է Կարիբյան տարածաշրջանի, Կենտրոնական Ամերիկայի և Մեքսիկայի բաժնի ղեկավարի պաշտոնը, 2017-2018թ. եղել է նախարարության Մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավարը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -32-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Search