Artsakhpress

Մշակույթ

Վանում նախապատրաստվում են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ 2010թ. ի վեր Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում իրականացվում է պատարագ տարին մեկ անգամ:

Վանում նախապատրաստվում են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին

Վանում նախապատրաստվում են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միայն 2015թ. թուրքական իշխանությունների կողմից տրված դադարից հետո վերջին երկու տարիներին շարունակվում է պատարագ մատուցվել Սուրբ Խաչ եկեղեցում, փոխանցում է ermenihaber-ը:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության Վանի նահանգային կառույցի ղեկավար Մուզաֆֆեր Աքթուղը հայտնել է, որ արդեն սկսվել են սեպտեմբերի 8-ին կայանալիք պատարագի նախապատրաստական աշխատանքները:
Աքթուղի խոսքով` Թուրքիան ակնկալիքներ ունի, որ այս տարի պատարագին ավելի շատ մարդ կմասնակցի, քան նախորդ տարի էր:
Հիշեցնենք, որ Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ սեպտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը այնտեղ պատարագ մատուցելու թույլտվություն էր ստացել։
Եկեղեցու վերանորոգումից հետո առաջին անգամ պատարագ մատուցվեց 2010թ. սեպտեմբերի 19-ին: Սուրբ Խաչ եկեղեցում 2015թ. թուրքական իշխանություններն արգելել էին պատարագ մատուցել` անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով: Վերջին անգամ պատարագ մատուցվել է 2018-ին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -26-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Search