Artsakhpress

Միջազգային

Գերմանիայի ԱԳ նախարարն արդեն չորրորդ անգամ ուշացել է կարևոր հանդիպումից՝ կառավարական ինքնաթիռների անսարքության պատճառով

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը երկուշաբթի՝ օգոստոսի 12-ին, չի կարողացել ժամանակին մեկնել Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին՝ կառավարական ինքնաթիռի անսարքության պատճառով:

Գերմանիայի ԱԳ նախարարն արդեն չորրորդ անգամ ուշացել է կարևոր հանդիպումից՝ կառավարական ինքնաթիռների անսարքության պատճառով

Գերմանիայի ԱԳ նախարարն արդեն չորրորդ անգամ ուշացել է կարևոր հանդիպումից՝ կառավարական ինքնաթիռների անսարքության պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է Tert.am-ը, «A321 ինքնաթիռը Բեռլինում փոխարինվել է մեկ այլ ինքնաթիռով՝ օդափոխության փականի անսարքության պատճառով»,-Twitter-ում հայտնել են գերմանական ռազմաօդային ուժերը:
Հաղորդվում է, որ այդ պատճառով ԱԳ նախարարի ինքնաթիռը նախատեսված ժամից կես ժամ ուշ է թռիչքն իրականացրել:
Ավելի ուշ վերալիցքավորման նպատակով նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Իսլանդիայի Կեֆլավիկ օդանավակայանում, որտեղ խնդիրներ են առաջացել ինքնաթիռի ամբողջական լիցքավորման հետ կապված, ուստի Մաասն ու նրա պատվիրակությունը ստիպված է եղել իջնել ինքնաթիռից և սպասել տերմինալում:
Հիշեցնենք, որ մայիսին Մաասը չէր կարողացել ժամանակին մեկնել Բուլղարիա՝ ինքնաթիռի օժանդակ տուրբինի անսարքության պատճառով։ Իսկ ապրիլի 1-ին Գերմանիայի ԱԳ նախարարն ուշացել էր ՄԱԿ-ում կայացած հանդիպումից՝ կրկին ինքնաթիռի անսարքության պատճառով։ A340 օդանավի վայրէջքի ժամանակ պայթել էր շասսիի անիվներից մեկը:
Փետրվարին Մաասը կառավարական ինքնաթիռի տեխնիկական անսարքության պատճառով չէր կարողացել թռչել Մալիի մայրաքաղաք Բամակոյից: Այդ ժամանակ աֆրիկյան երկրից գերմանական պատվիրակությանը տեղափոխել էր մեկ այլ կառավարական ինքնաթիռ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Search