Artsakhpress

Միջազգային

Լոնդոնը պատրաստ Է Բրյուսելի հետ քննարկել Brexit-ի պայմանների շուրջ գործարքի փոփոխման հարցը. Ջոնսոն

Մեծ Բրիտանիան պատրաստ Է Եվրամիության հետ բանակցություններ վարել հանրակցության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի մի քանի կետերի վերանայման շուրջ:

Լոնդոնը պատրաստ Է Բրյուսելի հետ քննարկել Brexit-ի պայմանների շուրջ գործարքի փոփոխման հարցը. Ջոնսոն

Լոնդոնը պատրաստ Է Բրյուսելի հետ քննարկել Brexit-ի պայմանների շուրջ գործարքի փոփոխման հարցը. Ջոնսոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյդ մասին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Բելգիայի կառավարության ղեկավար Շառլ Միշելի հետ օգոստոսի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
Ինչպես իրազեկել Է բրիտանական վարչապետի մամուլի ծառայությունը, Ջոնսոնը «հավաստել Է հանձնառությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, այդ թվում՝ այնպիսի հանգուցային բնագավառներում, ինչպիսիք են անվտանգությունը, առեւտուրը եւ ահաբեկչության դեմ պայքարը»:
«Brexit-ի կապակցությամբ վարչապետ Ջոնսոնը հայտարարել Է, որ արդեն առկա գործարքը երեք անգամ մերժվել Է խորհրդարանի կողմից, ուստի պետք Է փոփոխվի: Նա կրկնել Է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ Է ազնվորեն բանակցություններ վարել «բեքստոպի» (Եվրամիության մաքսային միության եւ ընդհանուր եվրոպական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի գտնվելու ռեժիմը Brexit-ի անցումային շրջանի սկսվելուց հետո) այլընտրանք գտնելու շուրջ, սակայն եթե Եվրամիությունը շարունակի պնդել դուրս գալու վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ մտցնելու անհնարինությունը, ապա մեզ հարկ կլինի առանց գործարքի դուրս գալ հոկտեմբերի 31-ին»,- ասել Է մամուլի քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -48-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search