Artsakhpress

Քաղաքական

Պատրուշեւը շեշտել է տեղեկատվական անվտանգության թեմայով Հայաստանի հետ փոխգործակցության կարեւորությունը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը կարեւորում է միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերում Ռուսաստանի եւ Հայաստանի սերտ փոխգործակցությունը:

Պատրուշեւը շեշտել է տեղեկատվական անվտանգության թեմայով Հայաստանի հետ փոխգործակցության կարեւորությունը

Պատրուշեւը շեշտել է տեղեկատվական անվտանգության թեմայով Հայաստանի հետ փոխգործակցության կարեւորությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշված է Երեւանում Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Պատրուշեւի հանդիպման արդյունքներով ՌԴ ԱԽ աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է News.am-ը: 
Երեւանում տեղի ունեցած անվտանգության հարցերով ռուս-հայկական խորհրդակցության ժամանակ քննարկվել են միջազգային կազմակերպություններում 2 երկրների ազգային անվտանգության շահերի շրջանակում 2 երկրների փոխգործակցության հարցերը, ինչպես նաեւ տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության թեման, նշված է հաղորդագրության մեջ:
«Նիկոլայ Պատրուշեւը շեշտել է միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերում Ռուսաստանի եւ Հայաստանի սերտ փոխգործակցության կարեւորությունը՝ ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում: Նշվել է, որ այս խնդիրները կարեւոր են 2 պետությունների կայուն զարգացման համար, ինչպես նաեւ ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ արդյունավետ պայքարի համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 12-ից երկօրյա այցով Հայաստանում գտնվող Պատրուշեւը եւ Գրիգորյանը ընդհանուր առմամբ քննարկել են 2 երկրների փոխգործակցության հարցերի լայն շրջանակ՝ ԱԽ աշխատակազմերի, իրավապահ մարմինների, ռազմական գերատեսչությունների եւ հատուկ ծառայությունների գծով: Կողմերը նաեւ կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության վիճակի մասին եւ անդրադարձել են առեւտրա-տնտեսական հարաբերությունների թեմային:
Դրանից բացի, կողմերը խոսել են նաեւ ռուս-հայկական համագործակցության մասին միջազգային կազմակերպությունների շրջանակում՝ Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի եւ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի:
«Անցկացված խորհրդակցությունները հաստատել են փոխըմբռնման բարձր մակարդակը եւ ազգային անվտանգության հարցերի լուծմանը ռուսական ու հայկական կողմերի մոտեցումների նմանությունը»,- եզրափակել են մամուլի ծառայությունում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Արցախի քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ

Կոչ ենք անում Արցախի խաղաղ բնակչությանը պատսպարվել ու փողոց դուրս չգալ․ ՀՀ ՊՆ

Search