Artsakhpress

Միջազգային

Սաուդյան Արաբիայում շարունակվում է ավանդական ուխտագնացությունը

Սաուդյան Արաբիայում շարունակվում է ավանդական հաջը՝ ուխտագնացությունը, որին մասնակցում է մոտ 2,5 միլիոն ուխտագնաց:

Սաուդյան Արաբիայում շարունակվում է ավանդական ուխտագնացությունը

Սաուդյան Արաբիայում շարունակվում է ավանդական ուխտագնացությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արդեն մի քանի օր է Սաուդյան Արաբիայում ընթանում է ավանդական ուխտագնացությունը, որը ուղեկցվում է ավանդական արարողակարգով: Ուխտագնացները պարտավոր են քար նետել հսկա պատի ուղղությամբ, որը խորհդանշում է սատանային քարկոծելու ավանդույթը, այս մասին  գրում է amerikayidzayn.com-ը:
Հաջի ընթացքում լինում են դժբախտ պատահարներ: Չորս տարի առաջ այստեղ ուխտագնացության ժամանակ մարդկանց բազմության պատճառով գրանցվեցին հարյուրավոր զոհեր:
Սաուդյան Արաբիան ձգտում է պահպանել մահմեդական աշխարհի կենտրոն հանդիսանալու իր վարկանիշը՝ տեղի Մեքքա և Մեդինա քաղաքներում կազմակերպելով մահմեդականների ամենամեծ հավաքները: Այս քաղաքները խորհդանշում են Մուհամեդ մարգարեի անցած ուղին 14 դար առաջ:
Թագավորությունը միջոցներ է ձեռնարկում ուխտագնացների անվտանգությունն ու հարմարավետությունը ապահովելու ուղղությամբ՝ այստեղ կենտրոնացնելով անվտանգության ուժեր ու բժիշկների մեծ խմբեր:
Մոտ 2,5 միլիոն ուխտագնաց է ժամանում 5-օրյա ավանդական կրոնական ծիսակատարությանը մասնակցելու համար: Ըստ ավանդույթի, յուրաքանչյուր մահմեդական իր կյանքում առնվազն մեկ անգամ պետք է կատարի ուխտագնացություն Մեքքա:
Մեքքայի նահանգապետ արքայազն Խալիդ ալ Ֆայսալը հանդիպել է լրագրողների հետ ու ընդգծել, որ ուխտագնացների անվտանգությունն ու հարմարավետությունը իրենց առաջնահերթություններից են:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -62-:

         

    Քաղաքական

    Տնտեսական

    Հասարակական

    Ռազմական

    Search