Artsakhpress

Տնտեսական

ԵԱՏՄ կազմում ինտեգրման ներկայիս փուլում ակտիվորեն քննարկվող հարցերից է ընդհանուր շուկաների ձևավորումը. Տիգրան Սարգսյան (տեսանյութ)

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել Ղրղզստանի Ala-Too24 հեռուստաալիքին՝ ներկայացնելով ԵԱՏՄ կազմում անդամ երկրների ինտեգրման ներկայիս փուլը և միության միջազգային ճանաչման խնդիրը:

ԵԱՏՄ կազմում ինտեգրման ներկայիս փուլում ակտիվորեն քննարկվող հարցերից է ընդհանուր շուկաների ձևավորումը. Տիգրան Սարգսյան (տեսանյութ)

ԵԱՏՄ կազմում ինտեգրման ներկայիս փուլում ակտիվորեն քննարկվող հարցերից է ընդհանուր շուկաների ձևավորումը. Տիգրան Սարգսյան (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ը:
«Մենք երիտասարդ միավորում ենք, հասկանալի է, որ առաջին տարիներին կարևոր է հստակեցնել աշխատանքի մեխանիզմը, լիազորությունների իրագործումը, որպեսզի ազգային կառավարությունները վստահ լինեն, որ վերազգային մարմինը պաշտպանում է միության շահերը: Մենք տեսնում ենք, որ վերազգային մարմինը կայացել է որպես ինստիտուտ, և կառավարությունները վստահում են այդ ինստիտուտին», - ասել է Տիգրան Սարգսյանն՝ անդրադառնալով ինտեգրման ընթացակարգին:
 
Նա նաև շեշտել է միության միջազգային ճանաչման կարևորությունը: «Մեր միության միջազգային ճանաչման մասին վկայում է այն փաստը, որ մոտ 50 երկիր և միջազգային կազմակերպություն ցանկանում են հարաբերություններ հաստատել մեզ հետ՝ ազատ առևտրի մասին համաձայնագրերի, փոխըմբռնման մասին հուշագրերի, համաժողովների, հանդիպումների և քննարկումների տեսքով», - հավելել է պաշտոնյան:
 
Նրա խոսքով՝ ներկայում ակտիվորեն քննարկվում են մի շարք հարցեր, որոնց թվում են ընդհանուր շուկաների ձևավորման ժամկետների հարցը, աշխատուժի, ապրանքի և ծառայության ազատ տեղաշարժը, նոր ռազմավարական փաստաթղթի քննարկումը պետությունների ղեկավարների մակարդակով, որը տեղի կունենա դեկտեմբերին, ինչպես նաև թվային օրակարգն՝ ուղղված ԵԱՏՄ կազմում միասնական նախագծեր իրականացնելուն:

 

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -66-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներն այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագիծ

Search