Artsakhpress

Միջազգային

Մերկելը նշել է, թե երբ է մտադիր հեռանալ ակտիվ քաղաքականությունից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ Բունդեսթագի հաջորդ ընտրություններից հետո, որոնք կանցկացվեն 2021-ին, այլևս մտադիր չէ ակտիվ քաղաքականությամբ զբաղվել:

Մերկելը նշել է, թե երբ է մտադիր հեռանալ ակտիվ քաղաքականությունից

Մերկելը նշել է, թե երբ է մտադիր հեռանալ ակտիվ քաղաքականությունից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ,  հղում անելով գերմանական աղբյուրին, այս մասին Մերկելը հայտարարել է երեքշաբթի:
«Այո, արդյունքում այլևս չեմ ցանկանա ակտիվ քաղաքական պաշտոններ զբաղեցնել: Իհարկե, ես կշարունակեմ քաղաքական մարդ լինել, սակայն ակտիվ քաղաքականությամբ զբաղվել չեմ պատրաստվում»,- ասել է Մերկելը:
2018-ի վերջին Մերկելը հեռացել է Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի պաշտոնից, սակայն շարունակել է զբաղեցնել կանցլերի պաշտոնը: Նրա խոսքով՝ պատրաստվում է մինչև վերջ, այսինքն՝ մինչև 2021 թվականն աշխատել կանցլերի պաշտոնում իր չորրորդ ժամկետով:
Մերկելը ցանկություն է հայտնել, որ 50 տարի հետո գերմանացի աշակերտները պատմության դասագրքերում կարդան, որ ինքը ջանասիրաբար կատարել է իր պարտականությունները:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -11-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Search