Artsakhpress

Սպորտ

Լեւոն Արոնյանը պարտվեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ նահանջեց երկրորդ տեղ

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) կայծակնային խաղի 9-րդ տուրում սեւերով պարտվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, որը 17․5 միավորով բարձրացավ առաջին տեղ, Արոնյանը 17 միավորով երկրորդն է։

Լեւոն Արոնյանը պարտվեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ նահանջեց երկրորդ տեղ

Լեւոն Արոնյանը պարտվեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ նահանջեց երկրորդ տեղ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Կայծակնային խաղի մրցաշարի առաջին օրը Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի, չինացի Դին Լիրենի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի, չինացի Յանջի Յուի, հունգարացի Ռիչարդ Ռապորտի, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, պարտվեց ԱՄՆ-ը ներկայացնող կուբացի Լենիեր Դոմինգեսին, հայտնում է News.am-ը ։
Օգոստոսի 14-ին անցկացվելիք երկրորդ շրջանի 9 տուրերից հետո հայտնի կդառնա հաղթողը։
Բլիցում հաղթանակի համար տրվում է 1 միավոր, ոչ ոքիի համար՝ կես միավոր եւ գումարվում է արագ շախմատի մրցաշարում վաստակած միավորներին։
Սենթ Լուիսի մրցաշարը Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -12-:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search