Artsakhpress

Միջազգային

Ճապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում շոգ եղանակի պատճառով 23 մարդ է մահացել

Ճապոնիայում անցած շաբաթվա ընթացքում շոգ եղանակի պատճառով մահացել է առնվազն 23 մարդ, մոտ 13 հազարը հոսպիտալացվել են։

Ճապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում շոգ եղանակի պատճառով 23 մարդ է մահացել

Ճապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում շոգ եղանակի պատճառով 23 մարդ է մահացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Tert.am-ն՝ արտակարգ իրավիճակների և շտապօգնության գործառույթներ կատարող Ճապոնիայի գլխավոր հրշեջ վարչությանը հղումով:
Նշվում է, որ անցած յոթ օրվա ընթացքում ամբողջ Ճապոնիայում ջերմային հարվածի հետևանքով ընդհանուր առմամբ 12 751 մարդ է հոսպիտալացվել: Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասնում է +39 աստիճանի` ըստ Ցելսիուսի սանդղակի:
Հաղորդվում է, որ տուժածների և մահացածների մեծ մասը տարեց մարդիկ են, որոնք գումար խնայելու նպատակով տանն օդորակիչներ չեն միացնում:
Երկրի իշխանությունները բնակչությանը կոչ են անում գլխարկներ կրել, խմել ավելի շատ հեղուկ և երկար ժամանակ չմնալ արևի տակ:
Անցյալ տարի Ճապոնիայում ուժեղ շոգի և ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառով մահացել էր ավելի քան 150 մարդ: Տասնյակ հազարավոր մարդիկ հայտնվել էին հիվանդանոցներում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Բախումներ Բաքվում. հարյուրից ավելի ձերբակալվածներ և վիրավորներ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Search