Artsakhpress

Միջազգային

Ժիրինովսկին առաջարկել է խոցել ՆԱՏՕ-ի կործանիչները, որպեսզի դրանք «երբեք չմոտենան ռուսական օդանավերին»

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին արձագանքել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին տեղափոխող ռուսական օդանավին ՆԱՏՕ-ի կործանիչի մոտենալու փորձերի մասին լուրը:

Ժիրինովսկին առաջարկել է խոցել ՆԱՏՕ-ի կործանիչները, որպեսզի դրանք «երբեք չմոտենան ռուսական օդանավերին»

Ժիրինովսկին առաջարկել է խոցել ՆԱՏՕ-ի կործանիչները, որպեսզի դրանք «երբեք չմոտենան ռուսական օդանավերին»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրա խոսքով՝ չի կարելի թույլ տալ, որ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների կյանքը վտանգի ենթարկվի, հայտնում է Tert.am-ը:
«Օտարերկրյա ռազմական ինքնաթիռների՝ ռուսական օդանավերին մոտենալու դեպքում դրանք պետք է խոցել»,-իր «Թելեգրամ»-ալիքում գրել է Ժիրինովսկին:
Նա հավելել է, որ այդ դեպքում դաշինքի կործանիչներն այլևս երբեք նման կերպ չեն վարվի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական Սու-27 կործանիչները, որոնք ուղեկցելիս են եղել ռուս նախարարի օդանավը, թույլ չեն տվել ՆԱՏՕ-ի F-18 կործանիչին մոտենալ Շոյգուի ինքնաթիռին:
ՆԱՏՕ-ում արձագանքել են միջադեպին: Ըստ մամուլի հաղորդագրության՝ ՆԱՏՕ-ի կործանիչները երեքշաբթի մոտեցել են Բալթիկ ծովի վրայով թռչող օդանավին, որում գտնվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որպեսզի պարզեն, թե ինչ ինքնաթիռ է դա: 
«ՆԱՏՕ-ի «օդային ոստիկանության» առաքելության ինքնաթիռները օդ են բարձրացել, որպեսզի պարզեն, թե ինչ ինքնաթիռ է դա, որը մոտ էր թռչում դաշինքի օդային տարածքին: Հենց նույնականացումն ավարտվել է, ինքնաթիռը վերադարձել է բազա: ՆԱՏՕ-ն տեղեկություն չի ունեցել, թե ով է եղել ռուսական օդանավում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search