Artsakhpress

Ռազմական

ՀՀ զինուժն առաջխաղացում է գրանցել Տավուշի հյուսիսում

Ադրբեջանական իշխանամետ ռազմական-քարոզչական կայքերն օգոստոսի 13-ին հայտնել են, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը Տավուշի սահմանի մոտ 4 նոր դիրք է կառուցել:

ՀՀ զինուժն առաջխաղացում է գրանցել Տավուշի հյուսիսում

ՀՀ զինուժն առաջխաղացում է գրանցել Տավուշի հյուսիսում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական իշխանական քարոզչական հարթակներն այդ երկրի ՊՍԾ հետ համագործակցությամբ հրապարակել են ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից լուսանկարներ՝ նշելով, թե ադրբեջանական սահմանապահները նշված հատվածում առաջխաղացում են գրանցել:
Հոդվածում խոսքը, մասնավորապես 650-700 մ բարձրություն ունեցող Պապաքարի բարձունքի մասին է: Համացանցային բաց աղբյուրներից, այդ թվում՝ Google Earth և Planet Labs ընկերությունների տրամադրած արբանյակային լուսանկարներից պարզ է դառնում, որ Վրաստան-Ադրբեջան սահմանին տեղակայված բլրի վրա նախկինում ևս Ադրբեջանի զինուժն էր տեղակայված:
2018 թ. հոկտեմբերին սահմանի այդ հատվածում բանակի փոխարեն սահմանապահ ծառայության ստորաբաժանումների տեղակայումից հետո կատարվել են որոշակի ինժեներա-ամրաշինական աշխատանքներ, սակայն ադրբեջանական սահմանապահ զորքերն այդպիսով ամրացել են Վրաստան-Ադրբեջան սահմանի հատվածում՝ ՀՀ սահմանից շուրջ 500-600 մ հեռավորության վրա:
2017 թ. և 2019 թ. ապրիլի 27-ին Google Earth-ի տրամադրած արբանյակային լուսանկարներում հստակ երևում է, որ, ի տարբերություն ադրբեջանական սահմանապահների, նշված հատվածում ՀՀ զինված ուժերը կատարել են մեծածավալ ինժեներա-ամրաշինական աշխատանքներ՝ գրանցելով շուրջ 1-1,5 կմ առաջխաղացում և ամրանալով Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով: Ադրբեջանական կողմում կառուցվել է նոր հենակետ և այդ հենակետ տանող ճանապարհ: Հիմնական աշխատանքները երկու կողմում իրականացվել են 2019 թ. ընթացքում:
Ադրբեջանի ՊՍԾ և ՀՀ ԶՈւ դիրքերը Պապաքարի լեռների շրջանում 27.04.2019թ.
 
Ադրբեջանի և Հայաստանի ԶՈւ դիրքերը Պապաքարի լեռների շրջանում 2017 թ.
2019 թ. ապրիլ-օգոստոս ամիսների ընթացքում կողմերը շարունակել են ինժեներա-ամրաշինական աշխատանքները: Նշված ժամանակահատվածում, սակայն, ինչպես երևում է Planet Labs-ի տրամադրած օգոստոսի 11-ի արբանյակային լուսանկարից, էական փոփոխություններ չեն գրանցվել: ՀՀ ԶՈւ-ն շարունակել է ամրանալ առաջնագծի հատվածում, ադրբեջանական սահմանապահները՝ սահմանից շուրջ 500-600 մետր խորք ընկած տարածքում:
Նշված հատվածում կողմերի ենթակառուցվածքների և բնակավայրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական սահմանապահ զորքերը ինժեներա-ամրաշինական աշխատանքների արդյունքում որևէ մարտավարական, առավել ևս՝ ռազմավարական առավելության չեն հասել:
Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին տեղակայված է ադրբեջանական դիրքերից շուրջ 12-13 կմ հեռավորության վրա: Նույն հեռավորության վրա է տեղակայված նաև ՀՀ Զորական գյուղը: Գյուղը և մայրուղին ադրբեջանական դիրքերից բաժանված են Պապաքարի լեռների այլ բարձունքներով, որոնք բարձրությամբ գերազանցում են ադրբեջանական հենակետի տեղակայման վայրի բարձրությունը:
Ի տարբերություն ադրբեջանական դիրքերի, ՀՀ ԶՈւ տեղակայման վայրից Ադրբեջան-Վրաստան մայրուղին և Երկրորդ Շիխլի գյուղը շուրջ 6 կմ հեռավորության վրա են: Հայկական դիրքերը տեղակայված են շուրջ 600-650 մ բարձրության վրա, իսկ ադրբեջանական գյուղը և մայրուղին՝ 300-350 մ: Բաժանող տարածությունում ավելի ցածրադիր բլուրներ և ադրբեջանական գյուղի ցանքատարածություններ են:
ՀՀ ԶՈւ դիրքերը և ադրբեջանական Երկրորդ Շիխլի գյուղը
Ադրբեջանի ՊՍԾ դիրքերը և հայկական Զորական գյուղը
Այսպիսով պարզ է դառնում, որ ադրբեջանական իշխանական քարոզչական կայքի հրապարակած հոդվածում կատարված պնդումները որևէ փաստական հիմք չունեն: ՀՀ զինուժը իրականացրած լայնածավալ ինժեներա-ամրաշինական աշխատանքների շնորհիվ ոչ միայն կարողացել է կասեցնել ադրբեջանական սահմանապահների առաջխաղացումը, այլև ինքն է գրանցել առաջխաղացում՝ ամրանալով Պապաքարի լեռների շրջանում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Search