Artsakhpress

Քաղաքական

Իրանի հետ լարվածության ֆոնին ԱՄՆ-ն ռազմական մեծ օգնություն է առաջարկում Ադրբեջանին. ամերիկացի լրագրող Ջոշուա Կուչերա

Միացյալ Նահանգներն Իրանի հետ դիվանագիտական և ռազմական ճնշումների ֆոնին որոշել է ավելի քան 100 մլն դոլար ռազմական օգնություն ցույց տալ հարևան Ադրբեջանին:

Իրանի հետ լարվածության ֆոնին ԱՄՆ-ն ռազմական մեծ օգնություն է առաջարկում Ադրբեջանին. ամերիկացի լրագրող Ջոշուա Կուչերա

Իրանի հետ լարվածության ֆոնին ԱՄՆ-ն ռազմական մեծ օգնություն է առաջարկում Ադրբեջանին. ամերիկացի լրագրող Ջոշուա Կուչերա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին lobelog.com-ում գրել է Կենտրոնական Ասիայում, Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգության խնդիրների լուսաբանման գծով մասնագիտացած ամերիկացի լրագրող Ջոշուա Կուչերան՝  նշելով, որ գումարի տրամադրումն Ադրբեջանին նպատակաուղղված է Թեհրանից եկող վտանգին հակազդելուն, փոխանցում է tert.am-ը:
ԱՄՆ ռազմական գերատեսչությունը՝ Պենտագոնն Ադրբեջանի մաքսային և սահմանային ծառայություններին 58,6 մլն դոլար է հատկացրել 2018 ֆինանսական տարում և 42,9 մլն դոլար՝ հաջորդ ֆինանսական տարում: Այդ մասին տվյալները նշվում են Կոնգրեսին ներկայացված Պենտագոնի զեկույցում:
Ինչպես նկատում է աղբյուրը, ֆինանսավորման ծրագրերն Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող ռազմական օգնության շրջանակում աճում է վերջին տարիներին՝ գերազանցելով տարածաշրջանում որևէ այլ երկրի տրամադրվող օգնությանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -49-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,4 %-ը. նոր մանրամասներ ընտրված թեկնածուների մասին

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

ԱՀ չորս համայնքներում առաջադրված թեկնածուների համար կիրականացվի վիճակահանություն. Եղիշե Արզումանյան

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Search