ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Գրենլանդիան ՝ աշխարհի ամենամեծ կղզին, որը պատկանում է Դանիային, գնելու գաղափարը:
Թրամփը ցանկանում է գնել Գրենլանդիան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին գրել Է The Wall Street Journal-ը:
Նա արդեն քննարկել Է այդ հնարավորությունն իր խորհրդականների հետ, եւ նույնիսկ Սպիտակ տան իրավախորհրդատուին ցուցում Է տվել կատարելու նախագծի իրավական փորձաքննություն:
Հրատարակության աղբյուրների տեղեկավտությամբ՝ մի քանի խորհրդականներ հավանություն են տվել Թրամփի՝ «տնտեսապես նպատակահարմար» պլանին, սական Սպիտակ տանը շատերը համոզված են, որ նախագահի հետաքրքրությունն այդ տարածքի նակատմամբ շուտով կանցնի:
Սպիտակ տանը, Դանիայի Թագավորական տանը եւ Գրենլանդիայի վարչապետի գրասենյակում մեկնաբանությունների խնդրանքին չեն պատասխանել:
Թերթը հիշեցնում Է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նախագահ Հարրի Թրումենը Դանիային 100 միլիոն դոլար Է առաջարկել Գրենլանդիայի համար: Նաեւ Պետական դեպարտամենտը 1867 թվականին ուսումնասիրել Է կղզին գնելու հեռանկարը:
Գրենլանդիան Երկրագնդի խոշորագույն կղզին Է, որը գտնվում Է Հյուսիսային Ամերիկայի հյուսիս - արեւելքում: Այն Դանիայի ինքնավար տարածքն Է: Գրենլանդիայի մեծ մասը ծածկված Է սառույցով: Կղզին շուրջ 56 հազար բնակիչ ունի:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-: