Artsakhpress

Միջազգային

Արսենալը հաղթեց Բարնլիին, Մխիթարյանը մնաց պահեստայիններին

Անգլիայի առաջնության երկրորդ տուրի «Արսենալ» - «Բարնլի» հանդիպումն ավարտվեց «զինագործների» հաղթանակով:

Արսենալը հաղթեց Բարնլիին, Մխիթարյանը մնաց պահեստայիններին

Արսենալը հաղթեց Բարնլիին, Մխիթարյանը մնաց պահեստայիններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խաղի հաշիվը բացվեց 13-րդ րոպեին: Դանի Սեբալյոսի փոխանցումից՝ գեղեցիկ գոլով աչքի ընկավ լոնդոնցիների հարձակվող Ալեքսանդր Լակազետը: Հաշվի հավասարությունը վերականգնեց հյուրերի ֆուտբոլիստը Բարնսը՝ գոլի հեղինակ դառնալով խաղակեսի վերջնամասում, փոխանցում է armsport-ը:
Երկրորդ խաղակեսը անցավ «զինագործների» ճնշման տակ: Բազում հնարավորություններից կարողացավ օգտվել միայն Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ շեշտակի հարվածով գնդակն ուղարկելով մոտակա անկյունը: Կրկին գոլային փոխանցմամբ աչքի ընկավ «Ռեալից» ժամանած Դանի Սեբալյոսը: Հանդիպման հաշիվն այլևս չփոխվեց` 2-1:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը այդպես էլ դուրս չեկավ փոխարինման:
«Արսենալը»  վաստակելով 6 միավոր՝ զբաղեցրեց ԱՊԼ-ի առաջին հորիզոնականը: «Բարնլին» 3 միավորով 6-րդ տեղում է: 3-րդ տուրում «զինագործները» կհյուրընկալվեն «Լիվերպուլին»: Հանդիպումը կկայանա օգոստոսի 24-ին։ 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-: 

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՔԿ

«Արմաթ»-ն ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան

Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ

Լավ հիշում եմ, երբ ադրբեջանցի մեծահասակ գարշահոտ հարեւանը բռնեց ինձ եւ ես ճանկռելով փախա.Աննա Աստվածատրյան (տեսանյութ)

Search