Artsakhpress

Հասարակական

Հարավային զբոսաշրջային երթուղին և Հադրութի զարգացման առաջնահերթությունները

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 17-ին աշխատանքային այցով Հադրութի շրջանում էր:

Հարավային զբոսաշրջային երթուղին և Հադրութի զարգացման առաջնահերթությունները

Հարավային զբոսաշրջային երթուղին և Հադրութի զարգացման առաջնահերթությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Տողում Գ.Մարտիրոսյանը հետևել է մայրուղուց դեպի գյուղ տանող 2կմ–ոց ճանապարհահատվածի կապիտալ շինարարության ընթացքին, որը լրացուցիչ խթանելու է հարավային զբոսաշրջային ուղղության զարգացմանը: Տողի մելիքական ապարանքում պետնախարարին է ներկայացվել այցելուների վիճակագրությունը. 2019-ին շուրջ 3000 մարդ հաղորդակցվել է մեր պատմության փառահեղ էջերից մեկի հետ: Բարեգործական միջոցներով վերականգնվում է 17-18-րդ դարերով թվագրված ՍԲ Հովհաննես եկեղեցին: Գրիգորի Մարտիրոսյանին իրականացվող աշխատանքների մասին պատմել են վերականգնող մասնագետները:
Այնուհետև պետնախարարը գնահատել է նաև գյուղի կենտրոնական հատվածում իրականացվող շինարարության ընթացքը, պատասխանատուներին հանձնարարել հին ու կիսաքանդ շինությունները փոխարինել ընդարձակ, համապատասխան կահավորումներով հրապարակով: Պետական միջոցներով իրականացվող ծրագրին այս տարի կավելանան նաև մանկապարտեզի ջեռուցման և բակի բարեկարգման աշխատանքները: Տողը սեպտեմբերի 21-ին կհյուրընկալի արցախյան գինու փառատոնը: Պետնախարարը տեղում հետաքրքրվել է նախապատրաստական աշխատանքներով, Կատարո գինու գործարանում և խաղողի այգիներում ծանոթացել արցախյան գինին միջազգային շուկայում ճանաչելի դարձնող ընկերության զարգացման ծրագրերին:
Քաղաքաշինության բնագավառում Հադրութի շրջանում լուծվում է եվս մեկ կարևոր խնդիր. Ավարտվում են Հադրութի շրջանային բուժմիավորման  ծննդատան վերակառուցման աշխատանքները: Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի խոսքով՝ նոր ծննդատան շինարարության հովանավորը եգիպտահայ բարերար է, սարքավորումների հարցը կլուծվի պետական միջոցներով: Գ.Մարտիրոսյանը կարևորել է առողջապահության բնագավառում պետական-մասնավոր հատվածի սերտ համագործակցությունը, ինչի արդյունքում տարեցտարի բարելավվել են հանրապետության շրջանների առողջապահական հիմնարկների շենքային պայմաններն ու տեխնիկական հագեցվածությունը:
Շրջանի զարգացման ծրագրերի ու տեղերում իրականացվող աշխատանքների արդյունավետությունն ավելի բարձրացնելու հրամայականով էր վարչակազմում հրավիրված խորհրդակցությունը: Զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավարն ու աշխատակազմի ոլորտային պատասխանատուները: Պետական նախարարը վստահեցրել է՝ բնական աղետներից տուժած հողօգտագործողներին տրվելու է աջակցություն, առաջիկայում կարգավորվելու են նաև ջրամատակարարման խնդիրները:
Հադրութ կատարած աշխատանքային այցը եզրափակվել է շրջանի հինավուրց և զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող Վանք և Տյաք գյուղերում, որտեղ ամբողջությամբ բացահայտված չեն էթնոտուրիզմի և մշակութային տուրիզմի հնարավորությունները:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -17-: 

     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search