Artsakhpress

Սպորտ

Ստեփանակերտում կայացել են բռնցքամարտի միջազգային առաջնության եզրափակիչ մարտերը

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր կայացել են Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային առաջնության եզրափակիչ մարտերը:

Ստեփանակերտում կայացել են բռնցքամարտի միջազգային առաջնության եզրափակիչ մարտերը

Ստեփանակերտում կայացել են բռնցքամարտի միջազգային առաջնության եզրափակիչ մարտերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` եզրափակիչ փուլում տեղի է ունեցել շուրջ 22 մարտ, որի կազմում էին մարզիկներ Ստեփանակերտից, Երևանից, Վանաձորից, Ստավրոպոլից և այլ քաղաքներից:
Մեզ հետ զրույցում Արցախի օլիմպիական պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Նարեկ Աբրահամյանն ասել է, որ առաջնության երեք օրերի ընթացքում մարզիկները ցուցադրել են հետաքրքիր, միևույն ժամանակ համառ պայքար:
«Մասնակից թիմերից յուրաքանչյուրի կազմում կային ուժեղ մարզիկներ, ովքեր պայքարում էին լավագույնի տիտղոսին արժանանալու համար: Կարծում եմ` մրցաշարի շնորհիվ օրեցօր Արցախում կընդլայնվի մարզաձևով զբաղվողների թիվը, մեր մարզիկներին էլ հնարավորություն կտրվի հետագայում մասնակցելու միջազգային այլ առաջնությունների: Իսկ մրցաշարի արդյունքները բավականին գոհացուցիչ էր»,- նշել է Ն. Աբրահամյանը:
Եզրափակիչ խաղերից հետո տեղի է ունեցել մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Search