Artsakhpress

Վերլուծական

«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» գործողությունը եւ դրա քաղաքական բաժինը. Շահան Գանտահարյանի հոդվածը

Տավուշի մարզի հյուսիսային հատվածում հայկական զինյալ ուժերի իրականացրած գործողության իբրեւ արդյունք 140 հեկտար տարածք ազատագրվել է եւ անցել հայկական ուժերի վերահսկողության տակ։

«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» գործողությունը եւ դրա քաղաքական բաժինը. Շահան Գանտահարյանի հոդվածը

«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» գործողությունը եւ դրա քաղաքական բաժինը. Շահան Գանտահարյանի հոդվածը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործողությունը եղել է հակադարձություն, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձել  են միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել «Բաբաքյար» կոչվող լեռան շրջակայքում։ Առաջին իսկ ընկալումով փաստորեն  գործնական տեսք  է ստացել ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարած  «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձեւը։
Հակադարձ այս գործողությունը սակայն ազատագրման իրագործմանն առընթեր նվաճել է ռազմավարական կարեւորագույն կետեր։ Ադրբեջանական նկրտումների դիմաց՝ վերահսկողության տակ է հայտնվել Հայաստան-Վրաստան մայրուղին, հայկական ուժերի զբաղեցրած գերադաս դիրքերից  ուղիղ նշանառության տակ՝ Ադրբեջան-Վրաստան մայրուղին։ Մայրուղիների վերահսկողության կամ նշանառության տակ հայտնվելու ուղղությամբ հայկական կողմը ձեռք է բերել ռազմավարական առավելություններ։
Ռազմավարական առավելությունները համալրվել են, երբ նկատի ունենանք նաեւ այն, որ թիրախային գոտում հայտնվել է  նաեւ ադրբեջանական Իքինջի Շըխլը գյուղը և գյուղի ողջ ցանքատարածություններն ու արոտավայրերը: Եւ կարեւորագույն հանգամանքը՝ որ եթե թշնամուն հաջողվեր իր հարձակվողապաշտ մտահղացումը՝ ապա այդ դեպքում պիտի վտանգվեր Վրաստանի ճանապարհով ՀՀ մտնող գազատար խողովակաշարը։ Իսկ դա կենսական նշանակություն ունի ՀՀ-ի համար։
Բաքու-Թբիլիսի քաղաքական որոշակի լարվածության պատճառներից էր, ադրբեջանական սահմանապահ զորքերի դեպի վրացական տարածքներ տեղաշարժը, ինչը Բաքուն ներկայացնում էր իբրեւ հայկական տարածքների գրավում։ Այս ապատեղեկատվությունը խորքի մեջ չեզոքացվում էր նաեւ հայկական զինյալ ուժերի իրականացրած գործողությամբ։ Վրաստանի հետ երկու ուղղությամբ մայրուղիներից ադրբեջանական վերահսկողության վտանգի չեզոքացումը քաղաքական ուղերձ է նաեւ Թբիլիսիին։ Զուտ քաղաքական տրամաբանության ընկալմամբ Բաքու-Թբիլիսի լարվածությունը ենթահող է հարթում Թբիլիսի-Երեւան հավելյալ մերձեցման. իսկ այս գործողությունը համահարթեցնում է այդ ենթահողը դրական շեշտերով։
Բայց միայն Վրաստանի ուղղությամբ չէ, իհարկե, կատարված ազատագրական գործողության ձեռք բերած առավելությունները։ Թե՛ Տավուշի, եւ թե՛ Նախիջեւանի ուղղություններով ադրբեջանական զորքերի աշխուժացումը, սահմանին կատարված զորավարժական հանդեսների կազմակերպումները միտում են Արցախ-Ադրբեջան հակամարտության իրավաքաղաքական բնութագիրը փոխել եւ այն վերածել հայ-ադրբեջանականի։
Հերթական անգամ, երբ միջազգային մակարդակում արցախյան հակամարտության հանգուցալուծմանն ուղղված դիվանագիտական եռուզեռ է ստեղծվում, Բաքուն ՀՀ-ի հետ պետական սահմանային միջադեպեր է բեմադրում։ Ռազմական այս բեմադրությունը այս անգամ թանկ արժեցավ Բաքվին, որ ռազմավարական նշանակություն ունեցող զինվորական հենակետեր եւ տարածք զիջեց հայկական կողմին։ Նոր պատերազմ՝ նոր տարածքներ բանաձեւը սկսել է լիարժեք աշխատել։ Իսկ այս բանաձևը, իհարկե, չի վերաբերում միայն Տավուշի սահմանային գոտուն. այլ ամբողջ պետական սահմանին եւ Արցախ-Ադրբեջան շփման գծին։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -27-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Search