Artsakhpress

Հասարակական

Հադրութի շրջանային բուժմիավորումը նոր ծննդատուն կունենա

Ընթացքի մեջ են Հադրութի շրջանային բուժմիավորման ծննդատան վերանորոգման և վերազինման աշխատանքները:

Հադրութի շրջանային բուժմիավորումը նոր ծննդատուն կունենա

Հադրութի շրջանային բուժմիավորումը նոր ծննդատուն կունենա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն ասել է, որ բաժանմունքը գրեթե պատրաստ է կահավորման:
«Հադրութի բուժմիավորման շենքը հիմնանորոգվել է մոտ 10 տարի առաջ: Ծննդաբերական բաժանմունքն այս տարի վերանորոգվել է եգիպտահայ բարերարների կողմից: Աշխատանքներն իրականացվել են երկու փուլով: Մոտ 50 միլիոն դրամ նախատեսված էր վերանորոգման համար, և նույն չափով գումար տրամադրվել է բուժսարքավորումների ձեռքբերման համար: Ի դեպ, ծրագրին աջակցել է նաև ԱՀ կառավարությունը: Շուրջ 10 միլիոն դրամի չափով գումար է տրամադրվել պետական բյուջեից բաժանմունքի կահավորման համար»,- մանրամասնել է Ա. Բաղրյանը:
Նախարարի խոսքով՝ ծննդատունը կունենա 6 մահճակալ: Ստեղծվել են ժամանակակից չափանիշներին համապատասխան գրեթե բոլոր անհրաժեշտ պայմանները:
Ա. Բաղրյանը տեղեկացրել է, որ բաժանմունքը համալրված է անհրաժեշտ բժիշկ-մասնագետներով և վերաբացումից հետո պատրաստ է ընդունել նորավարտ բժիշկներին:
Հիվանդանոցի վերանորոգված հատվածի պաշտոնական բացումը նախատեսվում է ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -47-:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՔԿ

«Արմաթ»-ն ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան

Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ

Լավ հիշում եմ, երբ ադրբեջանցի մեծահասակ գարշահոտ հարեւանը բռնեց ինձ եւ ես ճանկռելով փախա.Աննա Աստվածատրյան (տեսանյութ)

Search