Artsakhpress

Միջազգային

Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը սխալ Է համարել միջուկային գործարքի կնքումը

Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին համաձայն Է այն կարծիքին, որ Թեհրանի կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը սխալ Էր:

Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը սխալ Է համարել միջուկային գործարքի կնքումը

Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը սխալ Է համարել միջուկային գործարքի կնքումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է NBC հեռուստաալիքը: «Երկրում կան մարդիկ, որոնք այժմ այդպես են մտածում»,- ասել Է Շամխանին հեռուստաալիքին տված հարցազրույցում: Պատասխանելով այն հարցին, թե ինքը հմակարծիք Է արդյոք այդպես մտածողների հետ, Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել Է. «Այո, ես համաձայն եմ իրանական ժողովրդի կարծիքի հետ»:
Շամխանին նշել Է, որ ԱՄՆ-ի հետ հնարավոր ռազմական հակամարտության դեպքում Իրանը «ձեռքի տակ ունի բազմաթիվ գործիքներ, ներառյալ միջնորդավորված պատերազմը»: Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ Թեհրանը շահագրգռված չԷ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հարցում:
«Ներկայում Թեհրանը շահագրգռված չԷ: Պետք Է հիմքեր լինեն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունների համար: Մենք չենք հրաժարվում համաձայնագրից: Դա իդեալական համաձայնագիր Էր, որովհետեւ լավ համաձայնագրի նշանն այն Է, որ ոչ ոք լիովին գոհ չի լինում դրանից: Գործարքը վատը կլինի, եթե կողմերից մեկը լիովին բավարարված լինի… Որքան ես գիտեմ՝ Միացյալ Նահանգներում ոչ մի հեղափոխություն չի եղել, այլ միայն կառավարության փոխարինում… Նախորդ կառավարության կողմից ձեռք բերված համաձայնագրերը պետք Է կատարվեն նաեւ նոր կառավարության կողմից»,- ասել Է իրանց նախարարը:
Մինչ այդ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն Է հայտնել, որ Իրանը ձգտում Է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ, բայց այդ երկրի իշխանությունները չգիտեն՝ ինչպես բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ: «Նրանք շատ են ցանկանում համաձայնագիր կնքել, բայց պարզապես չգիտեն՝ ինչպես սկսել, որովհետեւ շատ հպարտ ժողովուրդ են, ես նրանց հասկանում եմ»,- ասել Է նա: «Եթե դուք նկատել եք, նրանք չԷին զավթում մեր նավերը, նրանք զավթում Էին այլ նավեր, բայց մերը՝ ոչ, եւ ավելի լավ կլինի, որ նրանք դա չանեն»,- նշել Է նախագահ Թրամփը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -33-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Ֆրանսիայում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը քարոզարշավը սկսել է յուրահատուկ նախաձեռնությամբ

Search