Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը Fox News-ում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է, որ չի վստահում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունին:
Պենտագոնի ղեկավարը հայտարարել Է, որ չի վստահում Կիմ Չեն Ունին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն հարցին, թե նա վստահում Է արդյոք Կիմ Չեն Ունին, Էսպերը պատասխանել Է. «Ո՛չ»: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին վավերացված համաձայնագիր Է անհրաժեշտ ԿԺԴՀ-ի հետ վերջինիս միջուկային զինաթափման շուրջը: Այն հարցին, թե Կիմ Չեն Ունը կհամաձայնի արդյոք զինաթափվել, Էսպերը պատասխանել Է. «Փորձագետները ձեզ կասեն, որ, հավանաբար, ոչ, բայց տեսնենք», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -16-: