Artsakhpress

Սպորտ

Արարատ-Արմենիան խաղավերջում հաղթանակ կորզեց. խմբային փուլը մոտ է (տեսանյութ)

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաղթեց 2։1 հաշվով։

Արարատ-Արմենիան խաղավերջում հաղթանակ կորզեց. խմբային փուլը մոտ է (տեսանյութ)

Արարատ-Արմենիան խաղավերջում հաղթանակ կորզեց. խմբային փուլը մոտ է (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց Լյուքսեմբուրգի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժի» հետ, գրում է  NEWS.am SPORT  լրատվական կայքը:
22-րդ րոպեին բուլղարացի կիսապաշտպան Գեորգի Պաշովի փոխանցումից հետո գլխով կատարած հարվածով մրցակցի դարպասը գրավեց հոլանդացի հարձակվող Մաիլսոն Լիման։
Երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացան վերականգնել հավասարությունը։ 68-րդ րոպեին հեռվից կատարած հարվածով ռուսաստանցի Դմիտրի Աբակումովի պաշտպանած դարպասը գրավեց լյուքսեմբուրգցի կիսապաշտպան Դանել Սինանին։
79-րդ րոպեին երեւանյան թիմի հոլանդացի կիսապաշտպան Ֆուրջել Նարսինգի հարվածից հետո հյուրերին գոլից փրկեց դարպասաձողը։
Ավելացված երրորդ րոպեին Էստոնիան ներկայացնող կիսապաշտպան Իլյա Անտոնովը խփեց «Արարատ Արմենիայի» հաղթական գոլը։ Գոլային փոխանցումը կատարեց նիգերիացի հարձակվող Լուիս Օգանան։
Պատասխան հանդիպումը Լյուքսեմբուրգում տեղի կունենա օգոստոսի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։
Հիշեցնենք, որ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի թիմը դուրս է եկել Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Եվրոպայի լիգայի որակավորման նախորդ 2 փուլերում «Արարատ-Արմենիան» երկու խաղերի արդյունքում հաղթել էր Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլնին» (2։0, 2։1) եւ Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյին» (1։2, 2։0)։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում չէր հաղթահարել Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի արգելքը (2:1, 1:3):
Եվրոպայի լիգա, որակավորման վերջին փուլ, առաջին խաղ
«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ»՝ 2։1
Մաիլսոն Լիմա, 22, Իլյա Անտոնով, 90+3 - Դանել Սինանի, 68
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -51-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Search