Artsakhpress

Վերլուծական

​Սիրիայում փոխվում են ռազմախաղի կանոնները

Իդլիբի շրջանը կամ ընդհանրապես սիրիական տարածքները ահաբեկչազերծելու ռազմական գործողությունների շղթայազերծումը Սիրիայում նոր իրավիճակ է ստեղծում։

​Սիրիայում փոխվում են ռազմախաղի կանոնները

​Սիրիայում փոխվում են ռազմախաղի կանոնները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ընթացող ռազմական գործողությունների, որոնք հատկանշվում են թե՛ օդուժի հարվածներով եւ թե՛ ցամաքային տեղաշարժերով, ըստ էության բացատրվում են Սիրիայի տարածքային ամբողջականության Դամասկոսի կողմից հսկողության վերականգնման միտումներով, հայտնում է ankakh.com-ը:

Պարզ է սակայն, որ նման լայնածավալ գործողությունը չի իրականացվի սիրիական պաշտոնական ուժերի կողմից առանց մեծ դաշնակցի հովանավորչության, ուղղակի մղման․ քաղաքական տրամաբանությամբ` նույնիսկ նախաձեռնության: Այլ խոսքով, ռուսական ռազմական որոշումը իրականացվում է սիրիական ուժերով եւ որն ընթանում է Իդլիբում ահաբեկչության դեմ պայքարի վճռական բնույթի համոզումը փոխանցելով:

Տվյալ շրջանի ահաբեկիչների խմբավորումները տարբաղադրական մոտեցման ենթարկելիս, նկատվում է, նրանց պետական միջավայրերի ֆինանսավորումը, աջակցությունն ու հովանավորչությունը՝ ազդեցության գոտիների պահպանման պատերազմի ուժերի հարաբերակցության կարեւոր գործոնի համատեքստում։

Իհարկե, դժվար չէ ենթադրել, որ խոսքը ուղղակիորեն Անկարայի մասին է, որ Իդլիբի ահաբեկչական գործոնը շահարկում է անվտանության գոտու ստեղծման իր առաջնային նպատակը իրականցնելու՝ հյուսիսային ուղղությունների վրա:

Անկարայի շահարկած այս գործոնի չեզոքացման վճռական փուլի մասին է խոսքը, որի մեկնարկման կանաչ լույսը վառել է Մոսկվան: Մինչ, Վաշինգտոնը իը «այո-ոչ»-ի պարանաձգության խաղին է ներքաշել Անկարային` անվտանգության գոտու (չ)ստեղծման առաջադրանքով:

Թեհրան-Անկարա-Մոսկվա նոր հանդիպման հայտարարության վերաբերող պաշտոնական լրատվությունները չեն հաջողում փարատել հատկապես Մոսկվա-Անկարա մերձեցման եւ Սիրիայի տարածքում համաձայնեցված գործողություններ իրականացնելու ռազմավարական պայմանավորվածությունների ընթացքը: Իդլիբը փաստորեն շրջում է այդ կարգը եւ խախտում սիրիայական ռազմադաշտում մինչ այժմ երեւացած ռազմախաղի կանոնները:

Խախտված կանոնների մասին է վկայում պաշտոնական Անկարայի այն հրապարակումը, որ Թուրքիայի նախագահը մտադիր է առաջիկա օրերին իր ռուս պաշտոնակցի հետ հեռախոսազրույց ունենալ, քննարկելու համար Իդլիբի զարգացումները եւ թուրքական զինվորական շարասյունի ռմբակոծման հարցը:

Սիրիայում ռազմական համաձայնեցված գործողությունների, ինչպես նաեւ ռազմավարական գլխավոր առանցքների շուրջ համագործակցող կողմերի իրականացնելի գործողություններին լրատվությունն անհամապատասխան է:

Անկարան փաստորեն գետին է կորցնում. Սիրիայում ահաբեկչազերծման նպատակով իրականացվող գործողությունները ոչ միայն չեզոքացնում են Անկարայի շահարկման ռազմական գործոնները, այլ նաեւ հարվածում Սիրիայում տեղակայված թուրքական հենակետերին։ Մինչ, Անկարային չի թույլատրվում իր դեմ սպառնալիք նկատվող քրդական հենակետերի չեզոքաքումը նպատակադրած գոտիների ստեղծումը կամ ընդհանրապես վճռական գործողությունների ձեռնարկելը։

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -12-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,4 %-ը. նոր մանրամասներ ընտրված թեկնածուների մասին

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

ԱՀ չորս համայնքներում առաջադրված թեկնածուների համար կիրականացվի վիճակահանություն. Եղիշե Արզումանյան

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Search