Artsakhpress

Հասարակական

Հայտնի է sms քվեարկության երրորդ փուլի արդյունքները

«Արցախպրես» լրատվական գործակալությունը շարունակում է իր ընթերցողների շրջանում 10-55 կարճ համարի միջոցով անցկացնել sms քվեարկություն՝ պարզելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող թեկնածուների վարկանիշները:

Հայտնի է sms քվեարկության երրորդ փուլի արդյունքները

Հայտնի է sms քվեարկության երրորդ փուլի արդյունքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մայրաքաղաքը վերջին արդեն ինը օրերի ընթացքում շարունակում է զբաղեցնել հորիզոնականի առաջին տեղը:

Ընդհանրացնելով և ամփոփելով օգոստոսի 15-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 24:00-ն ընկած ժամանակահատվածի արդյունքները՝ ունենք հետևալ պատկերը. ընդհանուր առմամբ՝ ստացվել է 622 sms հաղորդագրություն 25 համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների օգտին:

Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 5 թեկնածուներից անցած երեք օրերին sms հաղորդագրություններ ստացվել է միայն Դավիթ Սարգսյանի օգտին, ով շարունակում է պահպանել անվիճելի առաջատարի իր դիրքերը: Նրա օգտին ընդհանուր առմամբ ստացվել է 197 հաղորդագրություն կամ ընդհանուր մասնակիցների 69.3 տոկոսը:

Արեգ Ավագյանը երկրորդ տեղում է, Գրիգորի Սահակյանը՝ երրորդ, Արմեն Հակոբյանը՝ չորրորդ:

Արայիկ Ավանեսյանի օգտին sms հաղորդագրություն ընդհանրապես չի ստացվել:

Մայրաքաղաքի ավագանու համար պայքարող թեկնածուների օգտին ստացված 266 sms հաղորդագրությունները բաշխվել են հետևյալ կերպ՝

Սասուն Համբարձումյան՝ 135 (50,7%),

Հովիկ Մայիլյան՝ 39 (14,6 %),

Սոնա Համբարձումյան՝ 37 (13,9 %),

Արեն Խաչատրյան 21 (7,5%),

Արսեն Բաղդասարյան՝ 20 (7,6%),

Արայիկ Ծատրյան՝ 5 (1.8%),

Սամվել Մինասյան՝ 3 (1.1%),

Գրիգորի Սարգսյան՝ 2 (0.7%),

Դավիթ Գրիգորյան՝ 1 (0,4%),

Դավիթ Մկրտչյան՝ 1 (0,4%),

Արգեն Առուշանյան` 1 (0,4%),

Զավեն Ռուբենյան` 1 (0,4%):

Մյուս համայնքների ղեկավարների պաշտոնի համար պայքարող թեկնածուներից առավելագույն միավորները ստացել են

Շուշիի քաղաքապետի պաշտոնի թեկնածուներից Արծվիկ Սարգսյանը,

Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում՝ Վարդան Գրիգորյանը,

Նոր Մարաղայում՝ Արտեմ Գրիգորյանը,

Կոճողոտում՝ Ռոմա Աթայանը,

Չլդրանում՝ Դավիթ Ղուլյանը:

Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում՝ Վլադիմիր Պետրոսյանը,

Խաչենում՝ Վրեժ Ստեփանյանը:

Հադրութի շրջանի Ազոխ համայնքում՝ Լևոն Ասրյանը:

21 sms հաղորդագրություն չի հաշվարկվել՝ հեռախոսահամարի կրկնության կամ առաջադրված թեկնածուների ցանկում գոյություն չունեցող անուն- ազգանուն նշելու համար:

«Արցախպրես» լրատվական գործակալությունը շնորհակալություն է հայտնում սոցհարցման բոլոր մասնակիցներին՝ հիշեցնելով, որ այն շարունակվելու է մինչև սեպտեմբերի 6-ը՝ ժամը 13:00-ն: Իսկ յուրաքանչյուր երեք օրը մեկ կհրապարակվեն թարմացված ցուցանիշները:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search